Մարությանը Մարուքյանի ու Խաժակյանի պնդումները կեղծ է որակում ու առաջարկում հերքել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել աղբատար «Կամազ»-ների վերաբերյալ պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ: Մարությանն այդ պնդումները կեղծ է որակում։
«2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը 1in.am-ի եթերից, իր խոսքով, «բացահայտում արեց»՝ ասելով, որ նվիրատու ընկերությունները իրե՛նք չեն գնել Կամազները, «Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարանն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին... Իսկ ի՞նչ իմանանք՝ ինչքան են տվել, ինչքանից են առել: Կարող ա, ասենք, 1 միլիոն դոլար տվել են, 800 հազարի են առել Կամազները»:
Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի եթերում դեկտեմբերի 23-ին արեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որևէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետև վերը նշված հայտարարությունները, ըստ էության ապատեղեկատվություն են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակով Կարապետյանն ու գրառմանը կից հրապարակել նամակների լուսանկարները։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը՝ նվիրած «ԿամԱզ»-ների մասին
- «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ԿամԱԶ-ների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել
- «168 Ժամ». Արդյոք ովքեր են… «Կամազ»-ների «նվիրատուները»
- «Ժողովուրդ». Ինչպիսին է քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը
- «ԿամԱԶ»-ների գործով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի զբաղվում, բայց խոստանում է զբաղվել
- «Հրապարակ». Ինչի դիմաց է Ալեքսանյանը նվիրել «Կամազ»-ները
- Ռուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
- Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ