Բրիտանական դրոշն իջեցվում է
Եվրամիության պատմության մեջ սկսվում է նոր գլուխ՝ առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Բրյուսելն ու Լոնդոնն արդեն ձևակերպել են իրենց բաժանումն ու բրիտանական դրոշը երեկ երեկոյան իջեցվել է Եվրախորհրդարանի շենքի վրայից: Եվրոպական մյուս ինստիտուտները նույնպես սկսել են հեռացնել Միացյալ Թագավորության պետական խորհրդանիշը:
Եվրանյուզի հաղորդմամբ, երկուշաբթի ԵՄ-ն ու Բրիտանիան կներկայացնեն իրենց դիրքորոշումներն առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստման վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս լավ գործընկերություն հաստատել Միացյալ Թագավորության հետ, բայց դա երբեք չի լինի լիարժեք, որքան ԵՄ-ին անդամակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից
- Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականությունը «Բրեքզիթից» հետո
- «Կկարոտենք». Եվրոպական խորհրդարանը հաստատեց Բրեքսիթի գործարքը
- ԱԳՆ խոսնակը՝ Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ
- Բրյուսելում ստորագրվեց Բրեքսիթի մասին համաձայնագիրը
- Հունվարի 29-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա Բրեքսիթի քվեարկություն
- Բրիտանիայի պառլամենտը հինգերորդ անգամ կքվեարկի Բրեքսիթի նախագծի վերաբերյալ
- Մեծ Բրիտանիայում ընտրությունները հենված են Բրեքզիթի խնդրի վրա