Զինծառայողի դին Երևան բերող հարազատներին Տոնոյանը տեղեկացրեց՝ ձերբակալվել է Շմայսի որդին
Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Ավագյանը։ Հարազատները նրա դին փորձում էին ոտքով հասցնել Երևան։ Զինծառայողի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում։
Հարազատները չեն հավատում, որ զինծառայողն ինքնասպան է եղել։ Հիշեցնենք, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Հարազատների հետ հանդիպման եկած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավատալու կամ չհավատալու խնդիր չկա։
«Ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում։ Ես որևէ ապացույց չունեմ, որ եղել է ինքնասպանություն։ Դրա համար մենք հիմա դադարեցնում ենք։ Ես ծնողներին ասացի, որևէ մեկն իրավունք չունի պնդելու, որ կատարվածն ինքնասպանություն է, կամ հակառակը»,-ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով, քրգործի շրջանակում ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկը «այն անձնավորության երեխան է, որի մասին շատ են խոսում։ Խոսքը Մովսես Առաքելյանի մասին է»։
Ըստ ամենայնի, նախարարն ի նկատի ուներ Առաքել Մովսիսյանին, քանի որ ներկաներից մեկը հուշեց՝ խոսքը Շմայսի մասին է։
Տոնոյանի խոսքով, ծառայակիցների միջև եղել է հարաբերությունների սրում, թե ինչ է եղել արդյունքւոմ, կպարզվի քննության արդյունքում։
«Ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվելու է»,-ասաց նա։
Այս պահին զինծառայողների հարազատներն Արմավիրից հասել են գրեթե Երևան՝ Արգավանդի խաչմերուկ։ Այն փակ է։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել
- Սպանված զինծառայողի մայր. Արյուն էլ թափվի, ես Փաշինյանի հետ պիտի հանդիպեմ
- Կառավարության դիմաց լարված վիճակ է. Բախում ոստիկանների ու զոհված զինծառայողի հարազատների միջև
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ