Հասարակություն 15:09 08/02/2020 Հայաստան

Հայկական հումանիտար խումբը մեկ տարում Սիրիայում ականազերծել է 126 հազար քմ տարածք

Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում: 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանձնման վկայականի համաձայն՝ Ալ Հուսեյնիա բնակավայրի նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար: Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 1 հատ հակատրանսպորտային ական, 10 հատ ՏՄ-62 հակատանկային ական, 3 հատ ՄՕՆ-50 հակահետևակային ական, 11 հատ ՊՄՆ- 2 հակահետևակային ական, 8 հատ ՕԶՄ-72 հակահետևակային ական, 3 հատ 82 մմ ականանետի ական, 2 հատ Արկ, 1 հատ Արկ ՌՊԳ-1, 1 հատ Արկ Դ-30, 2 հատ Արկ 100 մմ, 1 հատ Կասետային ռումբ, 1 հատ կրակած հրթիռի կրիչ, 3 հատ Նռնակ Ֆ-1, 1 հատ Պայթուցիչ ԱՕ-2,5 ՊՏՄ, 17 հատ Մ-42 ենթազինամթերք, 7 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Հումանիտար խմբի բժիշկները (վիրաբույժներ, էնդոկրինոլոգ, թերապևտ, դիմածնոտային վիրաբույժ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, մաշկաբան, ատամնաբույժ, անեսթեզիոլոգ, համաճարակաբան, թունաբան) մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 10 հազար 114 հիվանդի: Կատարվել է 1354 լաբորատոր հետազոտություն:

Այս ընթացքում հայ մասնագետներն ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության տասնյակ դասընթացներ են կազմակերպել Հալեպում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» «Մենք ձեզ հետ ենք» և «Մի բուռ ժպիտ» խորագրերով մարդասիրական ակցիաներ է իրականացրել. հավաքվել են նվերներ և փոխանցվել են սիրիացի երեխաներին (երկրորդ ակցիան դեռ ընթացքի մեջ է, նվերները շուտով կհասցվեն Հալեպ): Հումանիտար խմբի բժիշկները պարբերաբար անհրաժեշտ դեղորայք են տրամադրում Հալեպի հոսպիտալին:

2019 թվականին ականազերծման աշխատանքներ են իրականացվել նաև Հայաստանում։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ու «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» գործակցությամբ 16180 քառակուսի մետր տարածք է մաքրվել։

2018 թվականի աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։

Անցած տարի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան-առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից մաքրվել է շուրջ 40 հազար քառակուսի մետր տարածք։

Նշենք, որ ականազերծման աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու սարքավորումները։ 2019 թվականին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» Ականների վտանգի իրազեկման մասնագետները ՀՀ 11 հազարից ավելի աշակերտների և ուսուցիչների համար դասընթացներ են անցկացրել, պատմել ականների վտանգի մասին, ծանոթացրել անվտանգ վարքագծի կանոններին։ Թարմացվել է նաև ականներից տուժածների տվյալների բազան։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}