Քաղաքական 10:26 10/02/2020 Հայաստան

«Ազգային օրակարգը» կոչ է անում համատեղ պայքար սկսել ՀՀ-ում սահմանադրական կարգի և օրինականության վերականգման համար

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: 

«Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը ներկայացնող 44 պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցվեց ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որը առաջին ընթերցման ժամանակ չստանալով ընդունման համար բավարար ձայներ, անմիջապես դրվեց քվեարկության, շրջանցելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ ԱԺ կանոնակարգ և ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքների համապատասխան դրույթներով սահմանված՝ նախագիծը ՀՀ Սահմանադրական դատարան եզրակացության ներկայացնելու մասին աներկբա պահանջը։

Հապճեպ քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավորների 88 ձայներով ընդունվեց այն համաժողովրդական հանրաքվեի դնելու ապօրինի որոշումը, որը և ներկայացվեց ՀՀ Նախագահի ստորագրությանը։ Համանման հապճեպությամբ, սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ Նախագահը ստորագրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը, և սույն թվականի ապրիլի 5-ը նշանակեց հանրաքվեի անցկացման օր։

Հաշվի առնելով հարցի հատուկ կարևորությունը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ Սահմանադրության և օրենքների այն կոպիտ ու բացահայտ խախտումներին, որոնցով ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է և ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է վերոնշյալ որոշումը։ Մասնավորապես՝

1. ՀՀ Սահմանադրության 169 հոդվածի 2-րդ մասը պահանջում է, որ Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվե նախաձեռնելու պարագայում ՀՀ Ազգային Ժողովը պարտադիր դիմի ՀՀ Սահմանադրական դատարան։ ՀՀ Ազգային ժողովը ակնհայտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության այս կարևորագույն նորմը։

2. ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի Գլուխ 19-ի 86 հոդվածը սահմանում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագծերը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ որոշումների ընդունման ընթացակարգի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը նախ պետք է քվերակվեն առաջին և երկրորդ ընթերցմամբ, և հարցը կարող է դրվել երկրորդ ընթերցման միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դրական եզրակացություն ստանալուց հետո։ Սահմանված կանոնակարգային ընթացակարգը միարժեք է ու տարընթերցում չի ենթադրում, բայց ՀՀ ԱԺ կողմից վերոնշյալ երկու պահանջներն էլ խախտված են։

3. ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 2 կետը ևս միարժեք սահմանում է, որ ՀՀ ԱԺ-ն սահամանդրական փոփոխությունների նախագիծը պարտադիր ներկայացնում է ՀՀ Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը պարզելու համար, և այս դրույթը որևէ երկիմաստ մեկնաբանության տեղ չի թողնում։ Կրկին շեշտենք, որ դա չի արվել և հարցը ներկայացվում է ժողովրդի դատին՝ առանց դրա օրինականությունը հաստատելու։

4. Բացի ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների պահանջների ակներև խախտումներից, հանրաքվեի մասին որոշումը նաև խախտում է ընդունված իրավաստեղծ պրակտիկան, երբ ՀՀ սահմանադրության ցանկացած փոփոխություն դրվում է նախապես հանրային քննարկման, և ներկայացվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ իրավական եզրակացության։

Փոփոխության նախագծի հեղինակները, ըստ երևույթին, գիտակցելով ներկայացված նախագծի ոչ իրավաչափ բնույթը, խուսափել են այդ կարևորագույն գործընթացից ևս, դրանով վտանգելով Հայաստանի միջազգային պարտավորությունները և հեղինակությունը։

Խախտելով ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների պահանջները, ԱԺ մեծամասնությունը նախաձեռնել է հակասահմանադրական և հակաօրինական գործընթաց, որի մեջ նա փորձում է մոլորեցնելով ներքաշել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ելնելով վերը շարադրվածից, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտնում է իր վճռական բողոքը իրականացվող հակաօրինական գործընթացի դեմ, և կոչ է անում պետականամետ բոլոր քաղաքական, հասարակական և մասնագիտական կազմակերպություններին, շահագրգիռ բոլոր քաղաքացիներին համատեղ պայքար սկսել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի և օրինականության վերականգման համար»,- նշված է հայտարարության մեջ: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:16
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթների թիվն աճել է
2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:35
Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը. ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակ
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին»,-նման...
Աղբյուր` Panorama.am
15:33
Քարդաշյանը հանրությանը ներկայացել է արծաթագույն զգեստով՝ 76 հազար դոլար արժողությամբ միկրո պայուսակով
Մոդել և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է արծաթագույն զգեստով՝ 76000 դոլար արժողությամբ միկրո պայուսակով։ Նա իր...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ինչո՞ւ են ջրծաղիկի պատվաստանյութի տուփը և ներդիր-թերթիկը չինարեն. Ահազանգ
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է. «Ջրծաղիկի պատվաստումը պետք է ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ.Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին
«Շատ ագրեսիվ մեկնաբանություններ եմ տեսնում, որ ընտրությունը սխալ էր, որ պետք է նա չգնար, այլ՝ նա գնար»,- ինսթագրամի սթորի բաժնում...
Աղբյուր` Panorama.am
15:14
Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից
ԶՈւ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից։ Նա կալանավորված էր այս տարվա հունվարի 4-ից։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
15:07
Չեմ ասում՝ արդարացրեք Տիրան Խաչատրյանին, բայց դրա վախտն էլ կգա. Պաշտպան
Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն այսօրվա դատական նիստին պնդեց՝ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման...
Աղբյուր` Panorama.am
14:58
Հայաստանում սպասվում է ցուրտ և տաք օդային հոսանքների ճակատամարտ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Հայաստան է ներթափանցելու տաք և ցուրտ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Մեր հիմնական հույսն այն է, որ պարոն Մակրոնը ասի՝ այդ «Վելոիայի» անունը ջնջեք այդտեղից. Ակցիա՝ կառավարության մոտ
Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության դեմ։ Նրանք կառավարությունից պահանջում...
Աղբյուր` Panorama.am
14:16
Դատավորը հեռացավ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Խաչատրյանի խափանման...
Աղբյուր` Panorama.am
13:54
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ. Տիրան Խաչատրյանի գործով նիստում
Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում անցկացվում է  ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը։  ...
Աղբյուր` Panorama.am
13:45
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա Թբիլիսիում ձվեր է նետել
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ուղղությամբ ձվեր են նետել։ Նա վերադառնում էր Մյունխենի...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին
«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն,...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ռեյնոյի հիվանդություն`տարածված, բայց քիչ հայտնի
Ռեյնոյի հիվանդության իրազեկման միամսյակը, որն անցկացվում է ամբողջ փետրվար ամսվա ընթացքում, նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը Ռեյնոյի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիայդում գրեթե մեկ ժամ է՝ շարունակվում են ԱՄՆ-Ռուսաստանի բարձր մակարդակի բանակցությունները։ Պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
12:43
Արմինե Օհանյան. Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մարդը հիշաչար արարած է` կարող է հարևանի հետ կատարված ողբերգությունը...
Աղբյուր` Panorama.am
12:30
Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ
Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Երևանում և առանձին շրջաններում սպասվում է շատ ուժեղ ձյուն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
12:22
Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպն արդեն Հայաստանում է, նա այցելել է Ֆուտբոլի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Անդրանիկի ու Սպարտակի արկածները Նովոսիբիրսկում. Կոտրել են օդանավակայանի դուռն ու փորձել հասնել թռիչքի պատրաստվող ինքնաթիռին
Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևորներ Նովոսիբիրսկի օդանավակայանում վտանգավոր կերպով վազել են  ինքնաթիռի հետևից։ Տելեգրամի SHOT ալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է...
Աղբյուր` Panorama.am
11:45
Դա վրիժառության ակտ է. Զատուլինը՝ Բաքվում Ալիևի բեմադրած դատական ֆարսի մասին
«Ես միշտ էլ պահանջել և սպասել եմ դրան... Չեմ կարող միանշանակ ասել,որ Ռուսաստանի կողմից նման փորձեր չեն եղել»,- Alpha News-ին տված...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ։...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական
Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 8...
Աղբյուր` Panorama.am
11:13
Չեմ քշի. Թիվ 16 երթուղու ավտոբուսներից մեկի վարորդն իջել ու գնացել է
Թիվ 16 երթուղու ավտոբուսներից մեկի վարորդը ուղևորի չվճարելու հետևանքով իջել է, ուղևորներին ասել է՝ մինչև չվճարեն, չի քշելու։ Տեսանյութը...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները
Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ...
Աղբյուր` Panorama.am
11:04
Տորոնտոյի օդանավակայանում կոշտ վայէջքից հետո ինքնաթիռը շրջվել է
Տորոնտոյի օդանավակայանում վթարի է ենթարկվել Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Վեստի.ռու-ն գրում է, որ կոշտ վայրէջքի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել
Համատեղ աշխատել են ՀՀ-ի և Ղազախստանի համապատասխան մարմինները
Աղբյուր` Panorama.am
10:03
Էրմիտաժում տեղի է ունեցել ուրարտագետ Միքայել Բադալյանի պատկերազարդ գրքույկի շնորհանդեսը
Փետրվարի 14-ին՝ ականավոր գիտնական Բորիս Պիոտրովսկու ծննդյան օրը, Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժում տեղի է ունեցել «Էրեբունի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից
15:30 18/02/2025

Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}