Քաղաքական 17:24 11/02/2020

Հայտնվել ենք պետականությունը կորցնելու եզրագծից այն կողմ. Սամսոնյան

«Նիկոլ Փաշինյանը չխնայեց այն պատգամավորներին, որոնց խոսքը 2 րոպե լսելուց հետո հասկանում ես, որ դու ապրում ես շատ վտանգավոր պայմաններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Վերջինիս խոսքով, նախագիծը ստորագրող պատգամավորները, ըստ էության,  բացի Նիկոլ Փաշիյանի թիմակիցը լինելու համար վաստակած ցասմանը արժանանալու հեռանկարից, ստորագրելով փաստաթուղթը, իրենց անվան հետ կապեցին նաև սահմանադրական կարգի տապալումը, ինչը քրեական հանցագործություն է։

Ըստ Սամսոնյանի, փաստաթուղթը ստորագրելը փաստեց Արմեն Սարգսյանի ոչինչ լինելը. «Ցավոք, մենք Հայաստանում ունենք մարդ, ում սահմանադրական լիազորությունները թեև բավականին քիչ են, այնուամենայնիվ նա ունեցածն էլ օգտագործելու պատիվ և սկզբունքայնություն չունեցող մարդ է։ Նա ևս վերջնականորեն համալրեց այն քաղաքական դիակների շարքը, որտեղ վաղուց հավակնում էր հայտնվել։ Այսինքն՝ ունենք իրավիճակ, որտեղ հասարակությունը ևս մեկ անգամ սթրեսի է ենթարկվելու, ևս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցանկության պատճառով մենք հայտնվել ենք պետականությունը կորցնելու եզրագծից այն կողմ»։

Սամսոնյանը նշեց՝ այսօր համոզվել է, որ քաղաքական ընդդիմություն ևս Հայաստանում չկա։

«Ես հիշում եմ 2008 թվականի նախագահական ընտրությունները, այնտեղ կար մարդ, ում գաղափարական իրավահաջորդն է Մարուքյանը. խոսքը Արթուր Բաղդասարյանի մասին է։ Հիշեք, թե ինչպես էր Բաղդասարյանը քննադատում Սերժ Սարգսյանին նախագահական ընտրությունների ժամանակ, անգամ հանրահավաք արեց և ասաց՝ կարող է ինձ սպանեն։ Մարուքյանի քաղաքական հոգեհայրը Բաղդասարյանն է, ինչ է նշանակում քննադատել այդքան, հետո ասել՝ «ոչ»-ի շտաբը ես չեմ վերցնում, և ով էլ վերցնի, օգնելու է իշխանություններին։ Էդ դեպքում ինչո՞ւ էր քննադատում, ուրեմն քննադատությամբ էլ է օգնել իշխանություններին։ Այն ինչ այսօր մենք ունենք, տանում է քաղաքական ճգնաժամի»,- ասաց Սամսոնյանը։

Նա նշեց, որ այսօր խորհրդարանում ընդդիմության վակուում է առաջացել։ Իսկ քաղաքական իշխանության օրակարգը ամբողջությամբ սպասարկում են 2 «ընդդիմադիր» խմբակցություններն ու մեկ քաղաքական ֆեյք Արման Բաբաջանյանը։

«Նիկոլ Փաշինյանին այսօր պետք է ունենալ իրեն ամբողջությամբ ենթակա ՍԴ նախագահ ու դատավորներ, որոնք ստորագրելու են թե՛ Արցախի հարցում իր զիջումները, թե՛ Ստամբուլյան կոնվենցիան, թե մնացած բոլոր հարցերը, որ իրեն պետք են»,- նշեց Սամսոնյանը։

Բանախոսը նաև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ իր քաղաքական ռեյտինգը բավականին ցածր է, այդ է պատճառը, որ նա սփյուռքին կոչ է անում գալ Հայաստան։

«Նրանք վստահ չեն, որ հաղթելու են այստեղ, որովհետև «ոչ»-ի կողմնակիցները շատ են, իսկ Փաշինյանն ուղղակի մնալու է Մարուքյանի ու Ծառուկյանի հույսին։ Նա վստահ չէ, որ հաղթելու է այս ընտրություններում: Ես կարծում եմ, որ կա հակվածություն, և ընտրություններին կեղծիքը լինելու է պարտադիր։ Բոլորը զգում են, որ Հայաստանում իշխանափոխությունից 5 պակաս իրավիճակ է»,- ասաց Սամսոնյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am
13:27
ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը
ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ «Մեզ ռուսական կողմը տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
13:19
ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
Երևանում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաների 41 մասնակից  է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
13:10
«Բիրտ ուժ երևի չեք տեսել». Ոստիկանի արձագանքը, թե ինչու են բիրտ ուժ գործադրում
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս...
Աղբյուր` Panorama.am
12:27
Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:17
«Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է. «Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ու դաշինքի այլ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաստաբան. Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Ազատության պողոտայում ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Աղբյուր` Panorama.am
11:25
Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Երևանում անհնազանդության ակցիաներ են
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների...
Աղբյուր` Panorama.am
10:19
Փաշինյանի այցին ընդառաջ ՝ ոստիկանությունն Էջմիածնից 6 հոգու բերման է ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին գրում է Իզվեստիան։ Հարուցվել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 29-ին Աջափնյակի դատարանի կաշառքի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
«Փաստ» թերթը գրում է. «Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}