ՆԱՏՕ-ն ընդլայնելու է իր ներկայությունն Իրաքում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի ուժերը կընդլայնեն իրենց ռազմական ներկայությունը Իրաքում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ փետրվարի 12-ին ելույթ ունենալով Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է regnum-ը։
«Մենք պետք է հնարավորություն ունենանք հատուկ գործողություններ իրականացնել», - ասել է Ստոլտենբերգը։
Պաշտպանության նախարարությունների ղեկավարները համաձայնել են, որ դաշինքին անհրաժեշտ է Իրաքում իր գործունեությունն ընդլայնել: Պլանի մանրամասները կմշակվեն առաջիկա ամիսներին:
Ինչպես շեշտել է Ստոլտենբերգը, այս որոշումը անհրաժեշտ է «Իսլամական պետության» նկատմամբ վերջնական հաղթանակի համար։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի զորքերը Իրաքում պայքարում են ահաբեկիչների դեմ՝ ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի շրջանակներում: Չնայած Իրաքի խորհրդարանի՝ պետության տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու մասին որոշմանը, այն չի իրականացվում։