Միջինարևմտյան նահանգների կարևորությունը` նախագահական ընտրություններում
Ըստ հարցումների՝ Թրամփի դեմոկրատ գլխավոր մրցակիցները, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդընն միջինարևմտյան նահանգներում ունեն որոշ առավելություն Թրամփի նկատմամբ: Այս մասին գրում է «Ամենրիկայի ձայն»-ը։
Ըստ աղբյուրի՝ նախկինում ավելի բարձր կրթություն ստացած անձինք քվեարկում էին հանրապետականների օգտին, ավելի քիչ կրթվածները`դեմոկրատների: Սակայն 2016-ը խախտեց այս ընթացքը միջինարևմտյան այս նահանգներում, որտեղ Թրամփն ուժեղ աջակցություն ստացավ հատկապես սպիտակամորթ և բարձրագույն կրթություն չստացած ամերիկացիների կողմից:
Հիմա դեմոկրատներին համակրող ընտրողներն այստեղ ասում են, թե կուզենային, որ կուսակցության վերջնական թեկնածուն այս անգամ չապավինի հարցումների արդյունքներին, այլ ավելի շատ ուշադրություն դարձնի նահանգի բնակչությանը ու չհրաժարվի հավաքներից:
Սակայն այստեղ լավ են ըմբռնում, որ ամեն ինչ կարող է փոխվել վերջին ամիսների, շաբաթների ու օրերի ընթացքում, կախված այն հանգամանքից, թե վերջնական ինչ տպավորություն այս նահանգներում կթողներ Թրամփն ու նրա դեմոկրատ մրցակիցը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
- Մայքլ Բլումբերգը մտել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին