ՊԲ հրամանատար. Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում
Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:
«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»,- ասել է Կարեն Աբրահամյանը:
Խորհրդակցության ընթացքում իրնց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս ըստ ուղղությունների, ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ այս օրերին շտաբի համապատասխան բաժինների և ծառայությունների սպաների կողմից իրականացված աշխատանքները զորամասերի մշտական տեղակայման և մարտական հերթապահության կրման վայրերում, որոնց ընթացքում հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին:
Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները ի հայտ բերելու գործընթացում:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների մահվան դեպքերը քննվող քրգործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին
- Նաիրա Զոհրաբյան. Բա էդ ինչի՞ համար էն էդ հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան երեխաների էմոցիոնալ շոկերը
- 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
- Պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է
- Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել
- ՔԿ. Զինծառայող Տիգրան Մխոյանի մահվան պատճառը գլխին ստացած հրազենային վնասվածքն է
- Քննչական կոմիտե. Զինծառայող Տիգրան Մանվելյանը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից
- Հասմիկ Պապյանը բացատրություն է պահանջում բանակում զոհերի մասին
- Զոհեր բանակում՝ ինչու է այսպես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին