ՀՔԾ. Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝ պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ծառայության վարույթում չի քննվում։
«Հայտնում ենք, որ 22.02.2020թ.-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում»,-ֆեյսբուքյան իր էջում տեղելացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։