Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր
Թուրքական իշխանությունները երկրում արգելափակել են YouTube վիդեոհոսթինգը, նաև մի քանի սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք զինծառայողների զոհվելուց հետո: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրում է Haberturk-ը:
Turk Telekom պրովայդերը սահմանափակել է օգտատերի հասանելիությունը Twitter, Instagram, Facebook, նաև WhatsApp:
Թուրքիայի իշխանությունները հայտնել էին Իդլիբում սիրիական ավիահարվածի հետևանքով 33 զինվորի մահվան մասին, ևս 36-ը վիրավորվել էին: Անկարան իր զինվորների մահից հետո հայտարարել է ցամաքային և օդային գրոհներ սկսելու մասին՝ Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա: