Իսրայելի ընտրություններում հաղթում է Նեթանյահուի կուսակցությունը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է երկրում անցկացված 3-րդ արտահերթ ընտրություններում հաղթանակի մասին։ Այս մասին գրում է BBC-ն։
Քվեների գրեթե քառորդ մասի հաշվարկով Նեթանյահուի աջ «Լիքուդ» կուսակցությունն ապահովել է 28,73%, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Նեթանյահուի ընդդիմադիր Բեննի Գանցի կենտրոնամետ «Կապույտ և սպիտակ դաշինքը» ստանում է 23,26%:
Այնուամենայնիվ, հարցումները կանխատեսում են, որ «Լիքուդն» ու նրա աջակենտրոն դաշնակիցները հնարավոր է մեծամասնություն չլինել խորհրդարանում։
Արաբական կուսակցությունների դաշինքի համատեղ ցուցակը ներկայումս գտնվում է երրորդ տեղում՝ 12,36%-ով:
Նշենք, որ նախօրեի ընտրությունները Իսրայելում երրորդն էին 11 ամսվա մեջ։ Երկու հիմնական կուսակցությունների ղեկավարներից և ոչ մեկը նախորդ ընտրություններում չկարողացավ 120-տեղանոց խորհրդարանում մեծամասնություն ապահովել ու կառավարություն ձևավորել։
70-ամյա Նեթանյահուն Իսրայելի ամենաերկարակյաց ղեկավարն է: Նա գնում է ռեկորդային հինգերորդ ժամկետի։
Այս ընտրությունները տեղի ունեցան երկու շաբաթ առաջ, երբ վարչապետը դատարանի առաջ պետք է կանգնի կոռուպցիայի մեղադրանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին