ԱԱԾ-ն դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ [email protected], [email protected], ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/www.sns.am/?ref=bookmarks:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ