Տեսչական մարմին. Հայաստան ժամանողներն անցնում են ինտենսիվ զննման ընթացակարգեր
Կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիներն անցնում են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշերի հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ:
Սահմանը հատողներն այժմ ստորագրում են համապատասխան ծանուցման տակ այն մասին, որ իրենք տեղեկացվել են ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին։ Մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտումը ենթադրում է պատասխանատվության կիրառում։
«Ի՞նչ սարքեր են, որոնցով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմը դիմավորում է ՀՀ օդային և ցամաքային սահմանը հատողներին։
Հաճախ հնչող այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը շեշտում է՝ սահմանային անցման կետերում տեղադրված՝ տեսախցիկ հիշեցնող սարքերն իրականում ջերմաչափեր են։
Դրանցով ավտոմատ հեռահար ջերմաչափում է անցնում սահմանը հատող յուրաքանչյուր անձ։ Եւ քանի որ սարքերը հեռավար են գործում, երկիր մտնող անձը կարող է եւ չնկատել, որ ինքը ջերմաչափվեց»,-նշում են տեսչական մարմնից։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան