Քաղաքական 19:00 06/04/2020 Հայաստան

Չե՞ք կարծում, որ պատգամավորների մեծ մասն անիմաստ խոսող և ոչինչ չանող են. հարց Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին: Օգտատերերից մեկը հարց է հնչեցրել.

«Չե՞ք կարծում, որ պատգամավորների  մեծ մասն անիմաստ խոսող և ոչինչ չանող են: Գուցե ժամանակն է մի մասին տուն ուղարկե՞լ»։

Հարցին ի պատասխան վարչապետը նշեց. ««Խորհրդարան» բառը ի հայտ է եկել «պառլամենտ» բառից, և պառլամենտն, ըստ էության, նշանակում է «խոսելու տեղ»: Սա  շատ կարևոր տեղ է ժողովրդավորության առումով: Այս առումով խոսելը, այսինքն՝ արտահայտվելը, խորհրդանում իրականացվող հիմնական գործն է: Շատ կարևոր է, որ խոսքի արժեքը չթերագնահատենք: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, ապա այսօրվա խորհրդարանին լավագույն գնահատականը տվել են հարևան Ադրբեջանում, երբ այնտեղ որոշում կայացվեց արտահերթ խորհրդարանական ընտրություն կատարելու: Պատճառն այն էր, որ խորհրդարանը կարիք ուներ երիտասարդ պատգամավորների: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է էֆեկտիվ:

ԱԺ մոնիտորինգ ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման  ԱԺ 3-րդ նստաշրջանի գործունեությունը, ըստ որի, ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարությունը: Սա վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Այսինքն՝ պատգամավորների գործունեությունը երբեք ավելի արդյունավետ չի եղել:

Ես համարձակություն ունեմ ասելու, որ այս խորհրդարանն իր որակով գերազանցում է նախորդ մի քանի խորհրդարաններին»:

Ի սկզբանե ոչ միայն ՀՀ-ն, այլև շատ երկրներ ունեին պարենի ապոհովման խնդիր:

Այնուհետև  «Իմ քայլը» խմբակցության հետ կապված Փաշինյանը մի դիտարկում  արեց.«Ամենակարևոր խնդիրը ամբողջական և գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ կայացնելն է, այս առումով կա լուրջ անելիք»:

ՀՀ քաղաքացիներից մեկը վարչապետ Նիոկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե ինչով է պայմանավորված ապրանքների գնաճը: Ըստ քաղաքացու՝ բոլոր ապրանքները թանկացել են. «Գիտեն ժողովրդի վիճակը և թանկացնում են, Վանաձորում գները սարսափելի բարձրացել են, ինչպե՞ս է լուծվելու այս հարցը»․

Քաղաքացու մտահոգությանն ի պատասխան վարչապետը նշեց.

«Կխնդրեի ապոկալիտիկ պնդումներ չանել: Ի սկզբանե ոչ միայն ՀՀ-ն, այլև շատ երկրներ ունեին պարենի ապոհովման խնդիր:

2019 թ-ին և 2020թ-ի սկզբին ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն: Ինչ վերաբերվում է գնաճային երևույթներին, ես հանձնարարել եմ ուսումնասիրել, թե ի՞նչ դեպքի մասին եք խոսում: Իմ ձեռքի տակ ունեմ տվյալներ։ Խոշոր առևտրի կետերում, օրինակ՝ հացի մասով թանկացում տեղի չի ունեցել: Որոշ ապրանքների թանկացումները մեզ անհանգստացնում են, որոնց մի մասը կարող է կապված լինել արժույթային փոփոխությունից:

Մենք ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկեր, և ապահովում ենք արժույթային ռիսերից, որպեսզի գների անտրամաբանական աճ տեղի չունենա: Ուզում եմ նաև ասել, որ ԵԱՏՄ-ի հետ պայմանավորվեցինք, որ 600-ից ավելի ապրանքներ, որոնց գները բարձրացել էին տարեսկզբից, բանակցությունների արդյունքում որոշվեց,որ այդ ապրանքների գներն առաջիկա ամիսներին կիջնեն: Մասնավորապես, մսի, բուսական յուղի, դեղորայքի և այլն»:

Փաշինյանը նաև նշեց, որ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմով զեկուցում է,թե ինչ է տեղի ունենում շուկայում:

Նրա պնդմամբ՝ անտրամաբանական գների բարձրացում տեղի չի ունենալու:

Փաշինյանը չխոստացավ, որ ուսուցիներին պարգևավճար կտան

«Այս օրերին ուսուցիչները գերծանրաբեռնված են աշխատում և գովեստի խոսքերից բացի, այդյո՞ք կառավարությունը պատրաստվում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել կամ պարգևավճարներ սահմանել»,- Նիկոլ Փաշինյանին՝  ֆեյսբուքյան լայվի միջոցով նման հարց ուղղեց օգտատերերից մեկը։

Վարչապետը պատասխանեց. 

«Այս շրջանում մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում: Մենք մեկ ու կես տարի առաջ քննարկում էինք հեռավար ուսուցման համակարգի ներդրան հարցը: Բայց, ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Այսօր ՀՀ-ն 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն ապահովելուն: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա 2020 հունվարի մեկից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը դարձել է 108 հազար դրամ:

Ճգնաժամի պայմաններում այսօր բազմաթիվ մարդիկ դարձել են գործազուրկ: Կարծում եմ՝ ճգնաժամի պայմաններում վատ չէ, որ մենք կարողացել ենք ուսուցիչների համար մինիմումն ապահովել»:

Անդրադառնալով արտակարգ իրավիճակում ուսանողների վարձավճարների խնդրին վերաբերող հարցին, վարչապետը պատասխանեց.

«ԿԳՄՍ նախարարն առաջարկել է բուհերի ղեկավարներին, որ ոչ մի ուսանողից վարձ չպահանջեն և յուրաքանչյուր ուսանողի համար մշակեն անհատական վճարման գրաֆիկ: Կարևոր է,որ ոչ մի ուսանող դուրս չմնա բուհից»:

Մենք պատրաստվում ենք իրականացնել զանգվածային թեստավորում

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի ձեռք բերման հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանում արտադրել այդ թեստերը:

«Մենք խնդիր ենք դրել օրը 100 թեստ անել, 70 000-ին ձգտող թեստեր ենք գնում: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ այժմ քննարկվում է Հայաստանում թեստերի արտադրանք սկսելու հարցը: Բավականին մեծ գումար հատկացրինք՝ ավելի քան 500 000 դոլար, որպեսզի անհրաժեշտ հումքը ձեռք բերեն և արտադրությունը սկսեն: Այո, մենք պատրաստվում ենք իրականացնել զանգվածային թեստավորում»:

Որևէ կեղծիք մեքենա վեց հարյուր ձայնի առաջ կկանգներ՞.Փաշինյանն Արցախի ընտրությունների մասին

Պատասխանելով օրերս Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած հնարավոր կեղծիքներին վերավերող հարցին, վարչապետն ասաց. «Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի հարաբերակցությունը, որ կա Արցախում: Ոչ ոք չի ասում, որ կեղծիքներ չեն եղել, բայց Արայիկ Հարությունյանին, առաջին փուլով անցնելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն: Եթե կեղծվում են ընտրությունների արդյունքները, ապա որևէ կեղծիք մեքենա վեց հարյուր ձայնի առաջ կկանգնի՞: Մենք չենք ասում, որ այս ընտրությունները եղել են կատարյալ: Այո, մենք պետք է շարունակենք աջակցել Արցախին և մենք դա կանենք, բայց Արցախի ժողովրդի ձայնը հաշվի չառնել չենք կարող» :

ՀՀ-ն պետք է պատրաստի արտադրանքի երկիր լինի և ոչ թե հումք արտահանող

ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկրում արդյունաբերության զարացմամբ: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի ՝ հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր փոփոխություններ իրականացնելու, մասնավորապես, Հայաստանում հումքի վերամշակման հնարավորությունների մասին վերաբերող հարցին:

«Կորոնավիրուսից առաջ էլ մեր ռազմավարության մեջ է տեղավորվել, որ ՀՀ պատրաստի արտադրանքի երկիր լինի և ոչ թե հումք արտահանող:

Եթե արտահանվող հանքաքարից ՀՀ-ում ստանանք ձուլակտորներ, դրանից ստանանք պատրաստի արտադրանք, դա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ: Երկրում կան մի քանի նախագծեր: Եվ մենք մտադրված ենք, որպեսզի մեր երկրում նաև մետալուրգիա լինի և ընդհանրապես մշակող արդյունաբերությունը զարգանա: Ուզում եմ նաև նշել, որ այս հարցի հետ կապված կլինեն բնապահպանական բանավեճեր: Մենք ասում ենք, որ որ ՀՀ-ն պետք է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանի, բայց բնապահապանությունը նույնպես պետք չէ բացարձակ դարձնել:

Օրինակ, բոլոր շենքերն իրենց մեջ հակաբնապահպանական տարր են պարունակում: Քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաբնապահպանական ինչ-որ տարր ունի: Քաղաքակրթության և բնապահապանության մեջ պետք է ճիշտ բալանս գտնենք»,- ասաց Փաշինյանը:

Լարսի անցակետից սկսել են օգտվել թուրքական բեռները,դա է ծանրաբեռնվածության պատճառը

Լարսի անցակետից սկսել են օգտվել թուրքական բեռները,դա է ծանրաբեռնվածության պատճառը:

Ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Վերին Լարսի անցակետում տիրող վիճակի մասին հարցին։

«Վերին Լարսի անցակետում ահավոր վիճակ է, չկա ոչ մի հնարավորություն հայկական մեքենաների համար, մինչև ինը օր կանգնած մեքենաներ կան, խնդրում ենք անդրադառնալ խնդրին»,- հարց էր ուղղել օգտատերը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վերին Լարսի անցակետում իրավիճակը կապված է և եղանակի, և կարանտինի հետ: Բավականին երկար ժամանակ փակ էր եղանակի պատճառով: Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա մենք ինքներս էլ որոշակի սահմանափակումներ բեռնափոխադրողների համար արել ենք, նույնը տեղի է ունենում և Վրաստանում, և Ռուսաստանում: Ինչ-ինչ պատճառով Լարսի սահմանից սկսել են օգտվել թուրքական բեռնատարները և իրավիճակը զգալիորեն ծանրաբեռնվել է: Մի շարք սահմաններ փակվել են և թուրքական բեռները շարժվում են Վրաստանի սահմանով, սրանով է պայմանավորված ծանրաբեռնվածությունը:

Մենք պարբերաբար կապի մեջ ենք պատասխանատուների հետ: Պայմանավորվել ենք նաև ՌԴ-ի հետ, որ ԵԱՏՄ բեռների համար «կանաչ ուղի» կբացվի: Չենք կարող ասել, որ այսօր բաց է, բայց մենք քննարկում ենք, ամենօրյա ռեժիմով ենք աշխատում, որ խնդիրը լուծվի»:

Եթե ես զգամ, որ նմանվում եմ նախկիններին, նույն պահին կհեռանամ այս կաբինետից

Հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցից զատ, քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե «ո՞ւր է իրենց ճանաչած Նիկոլ Փաշինյանը և արդյո՞ք չի կարծում, որ նմանվում է նախկիններին:

Վարչապետն ի պատասխան նշեց. 

«Եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ՝ նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական ավարտ»։

Առաջիկայում վարկերի տույժ-տուգանքները ներելու մասով նախագիծ կընդունվի

Վարչապետին քաղաքացիներից մեկը հիշեցրեց, որ հեղափոխության օրերին խոստանում էր վարկերի տույժ-տուգանքների զրոյացում, ինչո՞ւ է վարչապետի մոտեցումը փոխվել այս հարցի շուրջ:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Իմ մոտեցումն այս հարցի շուրջ չի փոխվել: 2018-ի ամռանը մենք որոշում ընդունեցինք, որով քաղաքացիների 13 մլրդ դրամի վարկային տույժ-տուգանքները ներվեցին և 125 հազար վարկառուի վարկային պատմությունը մաքրվեց: Մարդիկ այդ բեռից ազատվեցին: Բայց դրանից հետո մենք տեսանք, որ մեր քաղաքացիների մեծ մասը շատ արագ էլի հայտնվում է տույժ-տուգանքների ներքո: Եվ մենք հասկացանք, որ տուգանքները ներելով մարդկանց, ըստ էության, չենք օգնում: Հասկացանք, որ քաղաքականության մեջ փոփոխություն պետք է մտցնել: Այդտեղ էր, որ ստեղծեցինք գյուղատնտեսական ծրագրերը, որ արտոնյալ պայմաններ էինք առաջարկում, բայց պայմանով, որ գյուղացիները որոշակի ուսումնառության պրոցես պետք է անցնեն, որ իրենց գիտելիքները ավելացնեն, որից հետո միայն կարող են վարկավորվել:

Որովհետև, մենք մարդկանց 13 մլրդ դրամի ազատեցինք տույժ-տուգանքներից, բայց շատ արագ այդ նույն 13 մլրդը վերադարձավ այդ մարդկանց վրա: Այդ ժամանակ հասկացանք, որ պետք է մարդկանց աշխատանքային հմտությունները ավելանան: Դրա համար ստեղծեինք աշխատանքը խրախուսող տարբեր ծրագրեր, միկրոբիզնեսը ազատեցինք հարկերից և այդպես շարունակ»:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այժմ պատրաստվում են ևս մեկ անգամ օրենք ընդունել, որը հնարավորություն կստեղծի քաղաքացիների տույժ-տուգանքները զրոյացնելու, միաժամանակ անդրադարձավ նաև վարկային արձակուրդին վերաբերող քննադատություններին:

«Վարկային արձակուրդի հետ կապված իմ խոսքը նենգափոխում են: Ես ասել եմ, որ մինչև ԱԺ ամբիոնից բարձրագոչ հայտարարությունները, արդեն ԿԲ նախագահը, կառավարությունն այդ հարցով դիմել է բանկերին: Այս պահի դրությամբ, մեր գործողությունների արդյունքում ՀՀ-ում 3700 իրավաբանական անձի տրվել է վարկային արձակուրդ՝ այդ արձակուրդի վերակազմակերպման գումարը կազմում է 11,5 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ 190 հազար ֆիզիկական անձի տրվել է վարկային արձակուրդ: Հետաձգված մարումները կազմում են շուրջ 8 մլրդ դրամ: Եվ մենք հիմա պատրաստում ենք ևս մեկ նախագիծ վարկերի տույժ տուգանքները ներելու մասով, որն առաջիկայում կընդունվի»,- ասաց վարչապետը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}