Չկատարված վարկային պարտավորությունները չպետք է առաջացնեն տույժեր. Մարուքյան
«Երբ ՀՀ-ն մտավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեջ, բազմաթիվ ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, քաղաքացիներ բախվեցին իրենց պարտավորությունների չկատարման խնդրի հետ»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, արտակարգ դրության ընթացքում քաղաքացիները խնդիր ունեն կոմունալ վճարումներից մինչև բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ ունեցած պարտավորություններ։
«Այս առումով ՀՀ օրենսդրությունը ոչ միանշանակ է և պարզ չէ՝ արտակարգ դրությունն անհաղթահարելի՞ ուժ է, թե՞ ոչ։ Եվ պարզ չէ, այս արտակարգ դրության ընթացքում վարկային պարտավորությունները չկատարելն ընդունելի՞ է մյուս կողմի համար։ Պարզ չէ՝ երկու կողմերը պե՞տք է հասկանան, որ սա անհաղթահարելի ուժի դրություն է, և չպետք է վեճ առաջանա կողմերի միջև։ Եվ երբ առաջանում է վեճ, պետք է կողմերը գնան դատարան, ներկայացնեն, որ անհաղթահարելի ուժ է առաջացել, հետևաբար պետք է պաշտպանել իր պարտականությունները չկատարած անձին»,- նշեց Մարուքյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է՝ այն բոլոր պարտավորությունները, որոնք չեն կարատվել արտակարգ դրության օրերին, և որոնք խնդիրներ են առաջացնում, պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված և չառաջացնեն որևէ այլ պարտավորություն։
«Օրինակ, դուք ունեք վարկ, այն չեք կարողանում վճարել, և բանկը ձեր դրության մեջ չի մտել և սկսում է կիրառել տույժեր, պարտքը սկսում է մեծանալ, այս դեպքում առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել նման իրավիճակից, և հաղթահարել արտակարգ դրության օրերը։ Հասկանում եմ, որ այս դեպքում տուժում են բոլորը, և չի լինի, որ մի կողմը տուժի, մյուսը՝ ոչ։ Դու քո սրճարանի տարածքը չես աշխատեցնում, կապ չունի՝ վարձը պիտի տաս, նմանատիպ իրավիճակներում հավելյալ պարտավորությունները կվերացեվն»,- ներկայացրեց Մարուքյանը։
Նա հույս հայտնեց, որ իշխանական խմբակցության պատգամավորները կկանգնեն իրենց կողքին, և արտակարգ դրության օրերին տուժած կողմերը կկարողանան այս բարդ իրավիճակից դուրս գալ՝ առանց մեկը մյուսին ճնշելու.
«Այդ դեպքում կողմերի կամքից անկախ պայմաններում քաղաքացիաիրավական պարտականությունների չկատարմումն համարվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից ազատման հիմք։ Այսինքն՝ մենք պատասխանատվությունից ազատման հիմք ենք համարում, երբ կողմերի կամքից անկախ է այս իրավիճակը ստեղծվել։ Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը վարկ վերցրածները չէին կարող կանխատեսել, որ իրենք չեն կարող վարկը մուծել, քանի որ իրենց բիզնեսը չի զարգացել»։
Հարակից հրապարակումներ`
- Սոցնախ. Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման կայքը
- Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց