Կարմիր բանակը 1945 թվականին կերակրել է 2 միլիոն բեռլինցիների
1945-ի մայիսին Բեռլինում սովետական հրամանատարությունը կերակրել է 2 միլիոն մարդու, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռուսաստանի պաշտպանության նախարարության արխիվային փաստաթղթերին։
Բեռլինի ազատագրման 75-ամյակի նախօրեին, գերատեսչությունն իր կայքում բացել է հատուկ մուլտիմեդիա բաժին՝ «Մեծ պատերազմի եզրափակիչ ակորդը» խորագրով, որտեղ հրապարակել են ռազմական գերատեսչության գաղտնազերծված փաստաթղթերը։
Բելառուսի ռազմական խորհրդի որոշմամբ՝ Բեռլինի մեկ բնակչի համար շաբաթական հատկացվում էր մինչև 3 կգ հաց, 0,5 կգ միս, գրեթե 1,5 կգ շաքար, 350 գրամ բնական սուրճ, ինչպես նաև բանջարեղեն և կաթնամթերք: Մինչև 8 տարեկան երեխաների համար էլ օրական 70 հազար լիտր կաթ է մատակարարվել։
Բացի այդ, ձեռնարկվել են միջոցներ հիվանդանոցների և քաղաքի դեղատների ցանցը դեղերով ապահովելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը կպարգևատրի վետերաններին 300 հազարական դրամով՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի 75-ամյակի շքերթի հետաձգման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին