Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը
Երևան. Beeline-ը տեղեկացնում է վաճառքի և սպասարկման լրացուցիչ գրասենյակների վերաբացման մասին՝ Երևանում և մարզերում:
Վերաբացված գրասենյակների ցուցակն ու հասցեները հասանելի են այստեղ։ Բոլոր նշված գրասենյակները գործելու են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00։
«Ուրախ ենք երկար դադարից հետո մեր հաճախորդներին դիմավորել մեր գրասենյակներում, թեև կարանտինի ընթացքում էլ զանազան միջոցներով ապահովում էինք սպասարկման անխափանությունը: Այժմ էլ, հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության մասին, բոլոր գրասենյակներում ապահովում ենք ախտահանող նյութերի առկայությունը և հորդորում ենք բոլորին հետևել անվտանգության կանոններին՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել ձեռքերը և կրել դիմակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք նաև, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝
• Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով,
• Beeline-ի ծառայությունների դիմաց և այլ վճարումներ առցանց կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով,
• հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով:
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են
- Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
- Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
- Beeline. Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց