Միշուստինը վերադարձել է վարչապետի պարտականությունների կատարմանը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, վերադարձել է վարչապետի պարտականությունների կատարմանը: Այս մասին գրում է Gazeta-ն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը, որը չեղյալ է համարում վարչապետի պարտականությունների կատարումը առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի վրա դնելու մասին, հրապարակվել է Կրեմլի կայքում։
Հիշեցենք, որ ապրիլի 30-ին բժիշկները Միշուստինի մոտ հայտնաբերել էին կորոնավիրուս և բուժումը վարչապետն անցավ հիվանդանոցում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց