Հասարակություն 20:00 30/05/2020 Հայաստան

Կարանտինի պայմաններում՝ թափոնին երկրորդ կյանք տալու գործընթացը

Այն, ինչն առօրյայում օգտագործում ենք, որի արդյունքում առաջանում է թափոն, իրականում լուրջ  ռեսուրս է: Իսկ այսօր այդ ռեսուրսն ամբողջ աշխարհում արժեք ունի, խոսքը՝ տեսակավորված աղբի մասին է:

Հայաստանում վերջին տարիներին տարբեր հասարակական կազմակերպություններ, նախաձեռնող խմբեր սկսեցին ակտիվորեն խոսել աղբի տեսակավորման կարևորության մասին: Ավելին, մայրաքաղաքում արդեն բնակչության մի ստվար զանգված տանը տեսակավորում է աղբը՝ առանձնացնելով պլաստիկը, թուղթը, ապակին և հանձնում ամիսը մեկ անգամ տարբեր համայքներով շրջող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Panorama.am-ը զրուցել է այս գործով զբաղվող երկու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

«Սմարթ ապագա» ընկերությունը երկար ժամանակ է, ինչ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից հավաքում է բնակիչների տեսակավորված աղբն ու հանձնում վերամշակող տարբեր ընկերություններին:

Ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Հայկ Կազարյանը Panorama.am-ին պատմեց ,թե  ինչպես են աշխատում կարանտինի ընթացքում և ինչ դժվարությունների են բախվում:

«Երբ սկսեց կարանտինը, շուրջ երկու ամիս չենք աշխատել: Թեև 1000-ից ավելի բաժանորդներ զանգահարում էին և հետաքրքրվում, թե երբ ենք վերսկսելու աշխատանքները: Չէինք սկսում, քանի որ թիմում ունեինք կորոնավիրուսի վարակված դեպք: Մեր թիմի  ներկայացուցիչներից  մեկի ընտանիքի անդամը մահացավ, բացի այդ, մեր հիմնական վարորդն՝ իր ընտանիքի անդամների հետ կոնտակտավորի հետ շփում էր ունեցել, այդ պատճառով վախեր ունեինք: Այս պահին, փորձում ենք զգուշավորություն պահպանել, մասնավորապես՝ վճարները բնակիչները հիմնականում փոխանցումով են արդեն անում»,- ասաց Հայկ Կազարյանը:

Այսպիսով, արդեն տեսակավորված աղբը բնակիչների տանը չի մնում: Ի տարբերություն «Ապագա սմարթ» ընկերության, «Աղբ չէ» նախաձեռնությունը կարանտինի շրջանում ևս գործել է, իհարկե ՝ զգուշավորությամբ: 

«Աղբ  չէ» ակցիայի նախաձեռնության հիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացնում է՝ այսօր ոչ միայն տեսակավորված աղբի հավաքման, այլև վերամշակող ընկներությունների մոտ հումքի բացակայության խնդիր ունենք:

«Հումքի խնդիր կա, քանի որ աղբի տեսակավորմամբ զբաղվող նախաձեռնող խմբերը քիչ են, իսկ  վերամշակող ընկերությունները՝ շատ»,- ասաց Մկրտչյանը:

Բոլոր դեպքերում, հավաքված թափոնն ուղարկվում են վերամշակող ընկերություններ, որտեղ երկրորդային հումքից ստանում են կենցաղում օգտագործելու համար պիտանի կարևոր իրեր:

«Երևի ոչ ոք չի էլ կռահում, որ իր գցած պլաստիկ իրը դառնում է, օրինակ ՝ դույլ, կախիչ։ Թուղթը տարանջատվում է սպիտակ և ստվարաթղթի։ Սպիտակ թղթից ստացվում է զուգարանի թուղթ, ավելի քան 15 արտադրամաս ունենք։ Իսկ ստվարաթղթը նորից վերամշակվում և ստվարաթղթե արկղեր  է դառնում։ Ապակե թափոնը ևս տարանջատվում է ։ Գունավոր ապակուց շշեր են պատրաստվում, իսկ սպիտակ ապակուց՝ արձանիկներ կամ խմիչքի համար տարրաներ, որոնք ևս արտահանվում են»,- տեղեկացրեց Հռիփսիմե Մկրտչյանը։

Հայկ Կազարյանն էլ ավելացրեց ՝ թափոններին երկրորդ կյանք տալով, ստեղծվում են իրեր, որոնք  պիտանի են առօրյա գործածության համար՝ ծաղկաման, ճանճաքշի և այլն:

«Հայաստանում վաղուց եղել են վերամշակող ընկերություններ, դեռևս սովետական ժամանակներին: Օրինակ՝ մակուլատուրայից ստանում են ստվարաթուղթ, զուգարանի թուղթ կամ վերաօգտագործում են ապակե իրերը: Ամենից շատ վերամշակվում է պլաստիկը: Թեև շատ դժվար է պլաստիկից նոր իր  ստանալը։  Սովորաբար ստացված իրերից ինչ-որ մի մասն է լինում վերամշակված պլաստիկից:  Պլաստիկից ստանում են ծաղկաման, ճանճաքշի կամ ճանճի ճիպոտ, գոգաթիակ և այլ իրեր, այսինքն ՝ այն իրերը, որոնք ավելի դյուրին է ստանալ վերամշակվող պլաստիկից»,- ավելացրեց Կազարյանը:

Իսկ որն է կազմակերպությունների շահը, իրականում՝ այդքան էլ մեծ եկամուտների միջնորդ կազմակերպությունները, որոնք զբաղվում են տեսակավորված աղբի հավաքմամբ, չեն ստանում:

Այսպես՝ «Սմարթ ապագա»  ընկերությանը բաժանորդագրվելու համար, բնակիչները վճարում են տարեկան 10 000 դրա։ Ընկերության ներկայացուցիչները մոտենում են բաժանորդի բնակարանից աղբը տանում:

Իսկ «Աղբ  չէ» նախաձեռնությունն անվճար է հավաքում աղբը, սակայն բնակիչն ինքը պետք է բերի տեսակավորված աղը նախապես հայտարարված վայր՝ իր վարչական շրջանում: 

«Աղբ  չէ» նախաձեռնության հիմնադիրը տեղեկացրեց նաև, որ թափոնը հանձնում, փոխարենը վերցնում են արդեն վերամշակված իրեր և համացանցում դրանք վաճառելով՝  լուծում են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, գնում ձեռնոցներ, պարկեր:

Կարևորն այն է, որ բնակչության շրջանում գնալով սկսում է մեծանալ հետաքրքրությունը՝ աղբի տեսակավորման, բնության պահպանության և այս կուլտուրայի ներդրման հանդեպ: Մայրաքաղաքից բացի նախաձեռնողները ծրագրում են նաև գործունեություն ծավալել մարզերում, թեև գիտակցում են, որ դժվար է լինելու, սակայն, ինչպես իրենք են ասում, անհնարին ոչինչ չկա:

Հարկ է ավելացնել, որ միայն մեկ նախաձեռնող խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում, փրկվել է ավելի քան 2300 ծառ։ Այսինքն՝ վերամշակելով թուղթը, փրկում են ծառերը հատումից։ Յուրաքանչյուր  58 կգ թղթին համապատասխանում է 1 հատ 11 մետրանոց ծառ։ Ինչ վերաբերում է պլաստիկին, ապա ավելի քան 9 տոննա փրկվել է աղբամանից։ Այսպիսով, այս կերպ զգալի օգնում ենք, որպեսզի պահպանենք բնությունը: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
11:32 02/05/2024

Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}