Քաղաքական 15:55 16/06/2020 Հայաստան

Պարոն Ծառուկյանը իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ. Միրզոյան

«Պետության համար հիմնաքարային առումով շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է»,- խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

Նրա խոսքով, շատ հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը։ Ա. Միրզոյանն առաջարկում է տարանջատել հարցի քաղաքական և իրավական հատվածները։

«Անշուշտ, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին յուրաքանչյուրս ունի իր գնահատականները, որոնք այս փուլում տալուց առնվազն զերծ պետք է մնալ, և հուսամ, այն կընդունեն մեր իմքայլական գործընկերները, որպեսզի որևէ մեկնաբանություն, որևէ պահի չդիտարկվի որպես իրավական համակարգի քաղաքական ուղղորդում, կամ անմեղության կանխավարկածի ոտնահարում։ Այնուհանդերձ, ինչ-որ քաղաքական բաների մասին պետք է խոսել»,- նշեց ԱԺ նախագահը։

Ըստ նրա, շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ տեղյակ ես, որ վաղուց հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կամ այն կերպ մասնակցությանը՝ օրենքով արգելված որևէ արարքի։

«Բայց ականջահաճո՞ է մեր համար, որ որևէ մեկը պահանջում է կառավարության հրաժարականը, ոչ։ Բայց դրա իրավունքն ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, մենք պայքարել ենք նրա համար, որ ՀՀ-ում լինի ժողովրդավարություն, և որևէ մեկը հետապնդվելուց չվախենալով չսահմանափակվի,  և կարողանա պահանջել կառավարության հրաժարականը։ Սա մեր հավատամքն է, և շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց նաև, որ իրենք լիահույս են՝ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում, և այդպիսի զարգացման դեպքում իրենք իրենց պատգամավոր գործընկերոջը հետ կընդունեն խորհրդարանում։

«Բայց եթե պարզվեց, որ դա այդպես չի, ապա բոլոր քաղաքացիները պետք է կրեն այն պատասխանատվությունը, որը սահմանում է օրենքը։ Եվ պետք է քաղաքական մասը անջատել իրավական մասին։ Իսկ իրավական առումով չեմ կարող շատ բան ասել։ Ու հարցը պետք է թողնենք դատախազին ու փաստաբաններին։ Որևէ մեկը մյուսին ոչնչով թող չսպառնա, ամեն ինչ պետք է արվի ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը համապատասխան։ Եվ տեղեկացնեմ, որ պարոն Ծառուկյանը իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ, նա ազատությունից չի զրկվել և չի կարող զրկվել քանի դեռ համաձայնություն չենք տվել»,- եզրափակեց խոսքը Արարատ Միրզոյանը։

«ԱԺ նախագահը կխորհրդակցի իրավաբանների հետ և պետաիրավական հանձնաժողովի  հետ կորոշի, թե արդյոք հնարավոր է երկարացնել նիստը, եթե լինի դրա հնարավորությունը»,-ԱԺ սրահում, պատասխանելով քվեարկության ժամկետի մասին լրագրողների հարցերին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Պատգամավորը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ օրվա նիստին որոշում է կայացրել, ուսումնասիրելով Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև հետևելով դատախազի ելույթին, պատգամավորներին հնարավորություն տալ իրենց խղճի և մտքի համոզմունքով փակ քվեարկության ժամանակ արտահայտել սեփական կարծիքը։

Լիլիթ Մակունցը հայտնեց, որ Սասուն Միքայելյանը ներկա չի լինի քվերակությանը և նախորդ քառօրյային էլ ներկա չի եղել, որովհետև առողջական խնդիրներ ունի։

«Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցում քվեարկությանը, ԱԺ է բերվել Դատախազության միջնորդություն, որով ԱԺ պատգամավորները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումն այն մասին՝ արդյոք ԱԺ-ն համաձա՞յն է, որպեսզի իրավապահ մարմիններին հնարավորություն տրվի լիարժեք քննություն իրականացնել, թե՞ ոչ»,- անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ նշեց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Լրագրողները Մակունցին հայտնեցին, որ Ծառուկյանին ԱԺ-ի բակում ԱԱԾ աշխատակիցներ էին սպասում, այն դեպքում երբ Ծառուկյանը հայտնեց, որ ինքնակամ գնում է հարցաքննության, Մակունցն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն ինքն է հայտարարել, որ գնում է ԱԱԾ՝ նպաստելու գործի քննությանը, իսկ թե ովքեր են եղել ԱԺ-ի տարածքում, ինքը տեղյակ չէ։

Պատասխանելով հարցին,  թե ի՞նչ տարբերություններ կան, ԲՀԿ առաջնորդի և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի անձեռնխելիությունից զրկելու գործընթացների միջև, պատգամավորն ասաց, որ եթե դիտարկում են իրավական, քաղաքական հարթության մեջ, ապա հնարավոր չէ պատասխանել։
«Տարբերվում են այնքանով, որ իրավական և քաղաքական պրոցեսներն իրարից անջատ են և որևիցե մեկը չի կարող ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»,-հայտնեց Լիլիթ Մակունցը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}