Իրավունք 12:25 23/06/2020 Հայաստան

Ալվինա Գյուլումյան. Պայքարելու եմ, կարծում եմ՝ չեն լռի նաև Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը համոզված է՝ ԱԺ երեկ ընդունած նախագիծն իր վրա չի ազդելու։

«Ես որպես շահագրգռված անձ, կարդացել եմ նախագիծը, արդեն ընդունված օրենքը և տեսել, որ այն իմ վրա չի տարածվում։ Նախկինում ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, դա կապ չունի, պաշտոնավորում նշանակում է, այդ նշանակումով պաշտոնավարել»,- մանրամասնեց նա։

Պատասխանելով հարցին, եթե պատգամավորները չվիճարկեն օրենքը, ապա ՍԴ դատավորները ինչպե՞ս կարող են այն բողոքարկել, ՍԴ փոխնախագահն ասաց՝ վարչական դատավարության կարգով։

«Կսպառեն ներպետական ատյանները, կդիմեն ՄԻԵԴ։ Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու ու հաղթանակ տանելու։ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը նույնպես, կարծում եմ, չեն լռի։ Բայց դա իրենց որոշելու հարցն է։ Դա իմ կարծիքն է»,-ասաց նա։

ՍԴ փոխնախագահն ընդգծեց՝ իր պաշտոնավարումն ինքնանպատակ չէ։

«Ես Եվրոպական դատարանից մեկ տարի շուտ վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մեկ տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան այստեղ ընդհուպ մինչև 70 տարեկան պաշտոնավարելու դեպքում, դեռ մի բան էլ ավելի։ Բայց ես մտածել եմ, որ ունեմ այն ուժը, կարողությունները, որ կարողանամ իմ ձեռք բերած գիտելիքներն օգտագործել այստեղ։ Ինչ-որ մարդկանց համար դա հիմար որոշում է թվացել, ինչպե՞ս կարելի է Եվրոպան թողնել, հետ գալ, նույնիսկ ուղիղ այդպիսի արտահայտություններ են եղել։ Դա իմ տեսակն է, ես եկել եմ, որպեսզի իմ երկրում կարողանամ իրավունքի զարգացմանը նպաստել»,-նշեց ՍԴ փոխնախագահը։

Գյուլումյանը ձեռնպահ մնաց նախագծի սահմանադրականության վերաբերյալ գնահատական հնչեցնելուց երկու պատճառով՝ նախ վաղ է դրա համար, ապա չբացառեց, որ որևէ մեկը կդիմի ՍԴ, չի ցանկանում իրեն կաշկանդել։

Հարցին, թե կարո՞ղ են ԱԺ պատգամավորները դիմել ՍԴ, Ալվինա Գյուլումյւանը նկատեց՝ անկեղծ ասած, այդ հարցին պատասխանել չի կարող։

«Ենթադրում եմ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում եմ, որ կարող են, բայց դա, իհարկե, քննարկվելիք հարց է, պետք է ուսումնասիրել։ Դուք գիտեք, ցանկացած դիմում, որ ՍԴ-ն ստանում է, մենք նայում ենք, արդյոք այդ դիմումը համապատասխանո՞ւմ է  օրենքով սահմանված պահանջներին, թե՞ ոչ»,- դատավորը։

Այն դիտարկմանը, եթե նախագիծն ուղարկվեր ՍԴ եզրակացության համար, կլինե՞ր շահերի բախում, թե՞ ոչ, Գյուլումյանն արձագանքեց, «եթե»-ով չի առաջնորդվում, իսկ ամբողջ աշխարհում ընդունված է, որ Սահմանդրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց։

«Եվ մեր Սահմանադրական դատարանն էլ նախկինում քննության է առել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,- հիշեցրեց  նա։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին ու դրա արձագանքին, ՍԴ փոխնախագահը նկատեց, հանձնաժողովի ռեկոմենդացիաներում կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել։

«Բայց դրանք իհարկե խորհրդատվական եզրակացություն են։ Հնարավոր քննության կողմից, դրանք ևս հաշվի կառնվեն, այդ պատճառով այս առումով ևս ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ-ում երեկ երկու ընթերցմամբ ընդունված օրենքի՝ դադարում են Սահմանադրական Դատարանի այն անդամների (դատավորների) լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավել և նրանց փոխարեն ընտրվելու են Սահմանադրական Դատարանի նոր անդամներ (դատավորներ):  Սահմանադրական Դատարանի մյուս անդամների (դատավորների) պաշտոնավարումը սահմանափակվում է 12 տարով։Դադարեցվում է Սահմանադրական Դատարանի Նախագահի պաշտոնավարումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}