Հասարակություն 14:34 24/06/2020 Հայաստան

Ճարտարապետ Արսեն Կարապետյանն առաջարկում է կտրել Գորդյան հանգույցը

Երևանի ավագանին ընդունեց Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին որոշումը։ Զեկուցեց «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանը։

Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2019-2023 թվականների ծրագրով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի որոշումներով նախատեսված է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագծի մշակումը: Նախագծի նպատակն է մշակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը (այսուհետև` գոտիավորման նախագիծ), որը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է և որով կսահմանվեն նշված տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` վարչական շրջանի ամբողջ տարածքում կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:

Հարակից զեկուցող քաղաքապետարանի քաղաքաշինության և  հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն մեկ ձայնի տարբերություն, միաժամանակ հավելեց, որ անձամբ դեմ էր, բայց չի կարողացել համոզել իր կարծիքը։

«Գտնում եմ, որ այս առաջադրանքը բացարձակ չի արտացոլում այն  նպատակները, որոնք մենք ուզում ենք դնել։ Բազմաթիվ գոտիավորման նախագծեր ենք արել մինչև հիմա, որևէ մեկն օգտագործելի  չէ նոր պայմաններում։ Այս առաջադրանքը ստանդարտ տեսք ունի, կազմվել է 1998 թվականին ընդունված Քաղաքաշինության մասին օրենքով, բաղակացած է մի քանի ընդհանուր կետերից։

Խորապես կասկածում եմ, որ  այսօր որևէ օպերատոր, գերատեսչություն կարող է  տրամադրել այն նյութերը, որոնք ի վերջո կդառնան միասնական գծագիր, որը կամփոփի ինժեներական ենթակառուցվածքները և այն կազմակերպությունը, որը  տենդերով կհաղթի այս գոտիավորման նախագիծն իրականացնելը, որևէ երաշխիք չկա, որ այս գործը կանի։
Վերջում գրված է՝ նախագիծը ներկայացնել թղթային տարբերակով 3 օրինակից և էլեկտրոնային կրիչով։ Նշանակում է,  որ մեռած փաստաթուղթ է, ինչ որ նկարչություն է արված, որը ֆիքսված է վերջնականորեն և փոփոխական չէ։ Բայց նման նախագծերը պետք է ժամանակի ընթացքում փոփոխվելու, վերամշակվելու հնարավորություն ունենան»,- ասաց ճարտարապետը։

Ա.Կարապետյանն ընդգծեց, որ հերթական անգամ ֆինանսավորելու են մի աշխատանք, որը մեծ հաշվով ոչ քաղաքապետարանին, որ ներդրողներին, ոչ բնակիչներին չի օգնելու, այլ մի թուղթ է լինելու՝ գեղեցիկ պատկերներով։

Նրա խոսքով, նաև սխալ է այն, որ հանրությանը պետք է ներկայացվի արդեն նախագիծը, մինչդեռ այն կազմելու ընթացքում պետք էր  հանրային լսումներ լինեն։

«Կարծում եմ՝  Գորդյան հանգույց է, որի ծայրերը չեն երևում։ Առաջարկում եմ կտրել այդ հանգույցը, թող դա բերի ինչ որ մի տուպիկային վիճակի, որից կարելի է առաջ շարժվել։ Տարիներ շարունակ նույն բանն անել, անիմաստ գումար վատնել, անիմաստ աշխատանք կատարել, չունենալ արդյունք, իմաստ չունի»,- ասաց ճարտարապետը։

Ա. Կարապետյանի խոսքով, օրենսդրական փոփոխություններ են պետք, ինչը կառավարության դաշտում է։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց միգուցե ավագանու կողմից աշխատանքային խումբ կազմվի, սկսեն կառավարության հետ աշխատանք, որպեսզի այս պրոցեսն առաջ գնա, որովհետև չեն կարող օրենքի խախտումով այլ բան անել։

Արսեն Կարապետյանն արձագանքեց, որ իրենք կարող են մերժել մի բան, որ իրենց պետք չէ։

Նրա խոսքով, կարող է գոտիավորման նախագծեր նշել, որոնք ընդհանրապես կապ չունեն իրականության հետ։

«Գոյություն ունեն նաև քաղաքաշինական նորմեր, որոնք պահպանելով կարող ենք ինչ որ լուծումների գալ։ Վերջին հաշվով  կարող ենք ազատ թողել քաղաքը, ով ինչ ուզում է,  կառուցի, եթե չի խանգարում  հարևաններին, Աթենքի նման քաղաք կունենանք։  Եթե դա է մեր ճանապարհը, շատ ուրախ բան կստացվի»,- ասաց Ա. Կարապետյանը։

Նախագիծն ընդունվեց 35 կողմ, 3 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}