Բացվել են «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի Գեղարքունիքի մարզային գրասենյակները
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում երեկ բացվել են «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի մարզային գրասենյակները։ Բացման արարողությանը մասնակցել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նորաբաց գրասենյակում նա հանդիպել է կուսակցության անդամների, համակիրների հետ, հրավիրել նրանց անկեղծ զրույցի, պատասխանել հնչեցրած հարցերին։
«Այս իշխանությունների մեկ օր ավել մնալն արդեն շատ վտանգավոր է դառնում մեյր հայրենիքի համար»,-ասել է Վանեցյանն ու վկայակոչել վերջին քաղաքական իրադարձությունները։
Որպես իրավաբան, նա ընդգծել է, որ Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, ինչը առանձնապես ծանր պետական հանցագործություն է, որի համար պատասխան են տալու։
«Բայց հարցը միայն պատասխանատվության մեջ չէ, հարցն այն է, որ այդ քայլով վտանգվում է Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը, և սկսում է, շատ կներեք, պեսպրիդելի ժամանակները»,-ասել է Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում հաստատել մենիշխանություն, բայց թույլ չեն տալու։
Նա կոչ արեց կուսակիցներին, համախոհներին սթափ և ուշադիր լինել, առողջություն է մաղթել ներկաներին ու նրանց ընտանիքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու
- Արթուր Վանեցյան. Հայաստանում հաստատվում է բռնապետություն
- Վանեցյան. «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և սկսում է շտապ խորհրդակցություններ
- Արթուր Վանեցյան. Մենք ունենք անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ
- Վանեցյան. Այս վիճակը հետևանքն է ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը և անձամբ՝ Փաշինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց