ՄԻՊ-ը եթերային տաղավարներում դիմակներ կրելու պահանջի առնչությամբ դիմել է Տիգրան Ավինյանին
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հուլիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) էր դիմել՝ կապված եթերային տաղավարներում դիմակներ կրելու՝ պարետատան պարտադիր պահանջի հետ:
Հիշեցնենք, որ ՀԺՄ նախագահը և մի քանի տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ այս հարցով պաշտոնական նամակով և հրապարակային հայտարարությամբ դիմել էին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին: Առ այսօր պատասխան չկա:
Դիմումի մեջ նշված էին այն բոլոր հիմնավորումները, որոնք ապացուցում են եթերային տաղավարներում դիմակներ կրելու անիմաստ լինելն ու շատ դեպքերում՝ անհնարինությունը, նշվել էր, որ այդ պահանջն անհարկի խոչընդոտներ է ստեղծում տաղավարում աշխատող հաղորդավարի համար: Աշխարհի որևէ երկրում հեռուստատաղավարներում ոչ հաղորդավարները, ոչ նրանց հյուրերը դիմակներ չեն կրում, նման պահանջ առհասարակ դրված չէ:
ՀԺՄ նախագահի գրությանն ի պատասխան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել էր, որ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով գրություններ է հասցեագրել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, հավելել էր, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ժուռնալիստների միությունը։
«Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ ՀՀ ոստիկանության ծառայողների այցի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է, այդ մասին հանդես եմ եկել հրապարակային հայտարարությամբ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ եմ հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետին և Հեռուստատեսային և ռադիոյի հանձնաժողովի նախագահին»,- գրված էր ՀԺՄ նախագահ Ս. Սեյրանյանին ՄԻՊ Արման Թաթոյանի պատասխանի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Տարօրինակ են որակում հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդավարների դիմակներով եթեր դուրս գալու փաստը
- «Արմնյուզում» և «5-րդ ալիքում» տեղի ունեցածը «դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում»
- Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
- Պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ.Հ.Հարությունյան
- Ոստիկանները 5-րդ ալիքում են,հարուցվել է վարչական վարույթ.YerevanToday
- Արտակ Հերիքյան. Ինչպես մեր արցախցի հեռուստադիտողներն են ասում՝ մարդկանց «կլխնեն խարաբ ա»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին