Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներն ասել են այնտեղ լինելու իրենց նպատակը
Մինսկում Ռուսաստանի հյուպատոս Կիրիլ Պլետնևը, Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիների հետ զրույցից հետո ասել է, որ նրանց ուղևորության վերջնական նպատակը եղել է Լատինական Ամերիկայի երկրներից մեկը։ Այս մասին գրում է Ria-ն։
«Զրույցի ընթացքում նրանք լիովին տարակուսանք հայտնեցին իրենց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ես կցանկանայի առանձին նշել և շեշտել, որ ձերբակալվածներից յուրաքանչյուրը ռուսաստանցի դիվանագետներին ասել է, որ հանրապետություն մտնելու նպատակը եղել է տարանցիկ ուղին», - ասել է հյուպատոսը Россия 1-ի եթերում։
Հյուպատոսը պարզաբանել է, որ հուլիսի 25-ին ռուսները պետք է թռչեին Մինսկից Ստամբուլ, իսկ այնտեղից`երրորդ երկիր:
Հիշեցնենք, որ Մինսկի մոտակայքում ու Բելառուսի հարավում 33 ռուսաստանցիների ձերբակալման մասին հայտնի դարձավ հուլիսի 29-ին: Նրանք կասկածվում են հանրապետությունում անկարգություններ նախապատրաստելու մեջ: Բելառուսական ԶԼՄ-ները ձերբակալվածներին անվանում են «Վագներ» ռազմական խմբավորման զինյալներ:
Ըստ Մինսկի, ձերբակալվածները 180 կամ երկու հարյուր հոգուց բաղկացած մի խմբի միայն մի մասն են: Ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, նրանք չէին նախատեսում թռիչքներ կատարել Ստամբուլ, այլ գտնվում էին Բելառուսում «այլ նպատակներով»:
Բելառուսը հայտնում էր, որ բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք նախընտրական քարոզչության ընթացքում պլանավորել էին ապակայունացնել իրավիճակը երկրում:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը Ուկրաինային է հանձնել ձերբակալված ռուսաստանցիների ցուցակը
- Բելառուսում 170 զինյալների որոնումները շարունակվում են
- Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիներն անվտանգության ուժերի նախկին աշխատակիցներ են
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին