Նեթանյահու. Ոչ մի կապ չկա ցույցերի և կորոնավիրուսի միջև
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատության է ենթարկել «կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում ընդդեմ կառավարության անգործության» ցույցերի կազմակերպիչներին։
Նեթանյահուն, «Լիքուդ» խմբակցության փակ ժողովի ժամանակ, ասել է, որ ցույցերը ֆինանսավորվել են ձախակողմյան կազմակերպությունների կողմից, և դրանք միայն «համընկել» են կորոնավիրուսի ճգնաժամի հետ: Այս մասին գրում է MigNews-ը։
Նեթանյահուն ասել է. «Ցույցերը, որ կազմակերպվել և ֆինանսավորվում են ձախակողմյան կազմակերպությունների կողմից, մեծ աղմուկ են բարձրացնում անմեղսունակ և աննախադեպ մամուլի աջակցությամբ»:
Նեթանյահուն շեշտել է, որ լրատվամիջոցների տոտալ մոբիլիզացիան վտանգ է ժողովրդավարության համար։
«Մարդասպանության և բռնության սպառնալիքների լեգիտիմացիան օրինականացվում է ոչ միայն ֆեյսբուքում, այլև ցույցերի ժամանակ: Ընդդիմության առաջնորդները՝ Լապիդի գլխավորությամբ, լիովին աջակցում են նրանց՝ դատապարտելու փոխարեն»,-ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Իսրայելում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում՝ պահանջելով Նեթանյահուի հրաժարականը, քանի որ վերջինս չի կարողանում կառավարել համաճարակը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելցիները մեղադրում են Նեթանյահուին COVID-19-ի ճգնաժամի մեջ
- Իսրայելում բողոքի ցույցեր են․ պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին