Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի
Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հարգելի համաքաղաքացիներ,
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս/թ-ի օգոստոսի 8-ից երկու ամսով Սիլիկյան թաղամասից Նոր Սիլիկյան խճուղով դեպի Գևորգ Չաուշ գնացող տրանսպորտային միջոցները կանցնեն Հին Սիլիկյան խճուղով:
Նոր Սիլիկյան խճուղով դեպի Սիլիկյան թաղամաս ուղությունը կշարունակի աշխատել:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է հաղորդագրությունում: