Լուկաշենկոն խնդրել է ֆերմերներին չբերել ընտրություններին քվեարկելու
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տուրչինին խնդրել է ֆերմերներին չկտրել աշխատանքից հանուն ընտրությունների, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
«Ընտրություններն իրենց հունով կընթանան, մարդկանց մի՛ քաշեք ընտրությունների գործերում: Հնարավորություն կա, թող նրանք շուտ գան քվեարկելու: Բայց մեծ ծավալով բերք կորցնելը հանուն ինչ-որ քաղաքականության, լիովին ապուշություն կլինի»,- ասել է Լուկաշենկոն:
Նա կարծում է, որ այժմ ֆերմերները գրեթե չեն հետաքրքրվում նախընտրական քարոզարշավով, քանի որ նրանք զբաղված են իրենց գործերով:
«Այստեղ՝ Մինսկում որոշ մարդիկ նստարաններին նստած գարեջուր են խմում, հետո նորից նստում, նորից խմում: Դա, իհարկե, գյուղացիների համար չէ», - ավելացրել է պետության ղեկավարը:
Բելառուսում օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: Լուկաշենկոն առաջադրվել է վեցերորդ ժամկետով:
Նշվում է, որ նախընտրական շրջանը ուղեկցվում էր ընդդիմության թեկնածուների ձերբակալության և Լուկաշենկոյի նախագահության մերժման հետ կապված բողոքի ցույցերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան