Մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների. Արա Վարդանյան
«Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը ապագա մի քանի տարիներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին։
Նրա խոսքով, երկու տարի առաջ տեղի ունեցածը մի շատ կարևոր վնաս հասցրեց Հայաստանին, դա այն է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը կարծեց, որ կարող են լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ. սա իրականության մեջ վարչապետի ինստիտուտի նշաձողի շատ լուրջ իջեցում է.«Դա լուրջ վերաբերմունք չէ Հայաստանի և հայաստանցիների նկատմամբ, քանի որ պաշտոնին ձգտելը երկիրն ավելի լավը չի դարձնի, ինչում արդեն համոզվել ենք։ Նույնիսկ քաղաքական դաշտում գրեթե բոլոր խաղացողներին թվաց, որ իրենցից յուրաքանչյուրն էլ կարող է լինել վարչապետ»:
Ըստ բանախոսի, երկու տարի առաջ վարչապետի ինստիտուտը անկում ապրեց, քանի որ այդ պաշտոնն ստանձնեց մի մարդ, որը իրավունք չուներ լինել այդ պաշտոնին։
«Անցած երկու տարին մենք տեսնում էինք, որ տարբեր քաղաքական կուսակցություններ, անհատներ, նախաձեռնության անդամներ, կազմակերպությունների ղեկավարներ իրենց վրա էին քաշում վերմակը, որ իրենք կարող են լինել վարչապետ: Հիմա եկել է մի հանգրվան, երբ ըստ իս՝ բոլորն էլ հասկացել են, որ վարչապետն ամեն մեկը չէ, որ կարող է լինել։ Չկա Հայաստանում առանձին վերցված որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված, բոլորով»,- շեշտեց նա:
Արա Վարդանյանի խոսքով, եկել է համախմբվելու ժամանակը. այս երկու տարին բավական ժամանակ էր հասկանալու՝ ինչ իրավական պրոցեսներ են տեղի ունենում Հայաստանում, ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց