Քաղաքական 10:58 11/08/2020 Հայաստան

«Իմ Ձայնը». Հակակոռուպցիոն դատարան. իրական նպատակները

«Իմ Ձայնը» նախագիծն իր հերթական հոդվածում գրում է.

«Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:

Այն որ դատարանի ստեղծումը բյուջեի վրա հսկայակական գումարներ է նստելու, ըստ նախնական հաշվարկների 5.5 մլրդ դրամ, դա հարցի մի կողմն է, հարցի շատ ավելի կարևոր բաղադրիչն է դատարանի ստեղծման հիմնավորվածությունը և հնարավոր արդյունավետությունը։ Եթե ակնկալիքն այն է, որ հակակոռուպցիոն դատարանը նպաստելու է կոռուպցիայի նվազմանը, ապա պետք է հիասթափեցնեմ, մասնագիտացված դատարանները որևէ ազդեցություն չունեն կոռուպցիայի կրճատման հետ։ Հետևաբար սխալ ձևավորված կարծիքը, թե դատարանի ստեղծմամբ կկրճատվի կոռուպցիան չի համապատասխանում իրականությանը։

Նախագծի հիմնավորման մեջ բերվում են մասնագիտացված դատարան ստեղծելու երեք փաստարկ՝ արդյունավետություն, ամբողջականություն և մասնագիտացվածություն։ Ըստ նախագծի հեղինակների մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու անհրաժեշտության առաջնային գործոնը հանդիսանում է նմանատիպ դատարանների միջոցով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով արդարադատության բարձրացումը։ Եվ որպես դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության անկման պատճառ նշվում է տարբեր պատճառներով գործերի քննության ձգձգումը։ Թվում է թե նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգի նկատմամբ վստահության անկման հիմնական պատճառները։ Որպես հուշում ասենք, որ խնդիրներից առանցքայինը  դատարանի անկախությունն է, և որ գործերի ձգձգվելը կարևոր, սակայն որոշիչ գործոն չէ վստահության հարցում։ Դատական ամբողջ համակարգին է բնորոշ գործերի ձգձգումը, և դատական բոլոր գործերով կա քննության որակի բարձրացման անհրաժեշտություն։ Ի՞նչ հիմքով է որոշվում, որ հատկապես կոռուպցիոն գործերն են կարևոր, և որ այդ ոլորտում գործերի քննության ավելի բարձր որակ է պահանջվում, քան մյուսներում։ Դատական համակարգի այս խնդիրը պետք է բոլոր ատյաններում լուծում ստանա։ Դատական իշխանությունը միասնական  համակարգ է և ամբողջությամբ պետք ենթարկվի բարեփոխումների։

Հիմնավորման հաջորդ փաստարկն այն է, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելու միջոցով ձգտում են կոռուպցիայից և քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ,  անկախ  և անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնել։ Տպավորությունն իհարկե, այլ է։ Գաղտնիք չէ, որ վերջին երկու տարվա ընթացքում անկախ դատական համակարգի վերաբերյալ իշխանությունների խոստումները զուտ հայտարարությունների տեսքով մնացին, ավելին բոլոր ուղղակի և անուղղակի միջոցներով ազդեցության լծակներ ստեղծեցին դատավորների նկատմամբ։ Եվ միայն առանձին դատավորներ շարունակեցին գործել մասնագիտական և մարդկային արժանապատվությամբ։ Մյուսները պարզապես հարմարվեցին խաղի այդ կանոններին։ Կա մտահոգություն, որ հակակոռուպցիոն դատարանը կլինի հենց այն օղակը, որը կոռուպցիոն գործերով անվերապահորեն կկատարի  իշխանությունների կամքը։ Որո՞նք են երաշխիքները, որ նոր կազմավորված դատարանի նկատմամբ իշխանությունը չի ունենալու 100 տոկոսանոց ազդեցություն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր իրավասության դատարանների անկախության երաշխավորման համար որևէ քայլ չձեռնարկվեց։
Երրորդ փաստարկը վերաբերում է կոռուպցիոն գործերի քննության բարդությանը։

Ըստ հիմնավորման, բազմաթիվ կոռուպցիոն գործեր, մասնավորապես այնպիսինները, որոնք ներառում են բազմաթիվ ֆինանսական գործարքներ և տարաբնույթ սխեմաներ, շատ ավելի բարդ են դատավորների համար, քան սովորական քրեական գործերը։ Հետևաբար, նման գործերով մասնագիտացված դատարանի ստեղծումը կոչված է ոչ միայն բարելավել արդարադատության արդյունավետությունը, այլ նաև արդարադատության որակը և հիմնավորվածությունը։ Իհարկե կարող են լինել կոռուպցիոն գործեր, որոնք շատ բարդ են, բայց դրա համար ոչ թե մասնագիտացված դատարան է անհրաժեշտ, այլ մասնագիտացած դատավորներ։ Սակայն բարդ գործերին զուգահեռ, վերջին երկու տարվա ընթացքում որպես դարի կոռուպցիոն բացահայտումներ ներկայացվում են պահակների,դասախոսների, ուսուցիչների, բուժքույրերի չգրանցված աշխատավարձերը և տասը հազար դրամ կաշառքները։ Ինչպիսին է այս գործերի բարդությունը, հետևությունները թողնում ենք ձեզ։ Վերջին հաշվով կոռուպցիոն գործերը ևս քննվելու են նույն քրեական և քրեադատավարական օրենսդրության շրջանակներում։

Առավել, քան զավեշտալի է որպես օրինակ հիշատակվող հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ունեցող երկրների ցանկը՝ Աֆղանստան, Բանգլադեշ, Բոտստվանա, Բուլղարիա, Բուրունդի, Կամերուն, Խորվաթիա, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, Մադագասկար, Մեքսիկա,  Շրի Լանկա, Նեպալ, Պակիստան, Պաղեստին, Ֆիլիպիններ, Սենեգա, Սլովակիա, Ուկրաինա, Ուգանդա, Տանզանիա, Թաիլանդ և այլ։ Համեմատությունն անհավանական է թվում՝ Հայաստանը Աֆղանստանի, Պակիստանի, Պաղեստինի հետ նույն մակարդակում դիտարկելը ցույց է տալիս վերաբերմունքը մեր համակարգերի նկատմամբ։ Մեծ հաշվով՝ դրանք ցածր իրավագիտակցությամբ հասարակություններ ունեցող այն երկրներն են, որտեղ կա կոռուպցիայի բարձր մակարդակ և ցածր վստահություն իշխանությունների նկատմամբ։ Այս երկրները գնացել են հակակոռուպցիոն դատարան ստեղծելու ճանապարհով, որովհետև իրենց երկրներում կա կոռուպցիոն ճգնաժամ, անվստահություն իշխանությունների և դատական համակարգի նկատմամբ։

Հետևությունը մեկն է. իշխանությանն անհրաժեշտ է առանձին կառույց, որն անմռունչ կկատարի իշխանության ցուցումները կոռուպցիոն գործերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքով նախատեսված գործերով։

Մենք ունեինք այլ տարբերակ՝ գնալ դատաիրավական համակարգի՝ ավելի լավ մշակված գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. որևէ պարագայում չէր կարելի սեփական քաղաքական շահերի համար օգտվել դատաիրավական համակարգի ծառայություններից։ Այդ պարագայում անհրաժեշտություն չէր առաջանա դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը լրացնել մասնագիտացված դատարանների ստեղծումով։ Այդ պարագայում անհրաժեշտություն չէր առաջանա իշխանության հանդեպ վստահության անկումը լրացնել մասնագիտացված դատարանների ստեղծումով»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}