Սիրիայում ահաբեկչական գործողության պատճառով գազատար է պայթել
Սիրիայում Դումեյր և Ադրա շրջանների միջև գազատարի պայթյունից հետո երկրի տարածքում էլեկտրականությունն անջատվել է։ Սիրիական նահանգներում շարունակում են էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Alekhbariya-ին, գրում է, որ Սիրիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարարության ղեկավար Ալի Գանիմը հայտարարել է, որ Դամասկոսի շրջանում գազատարի պայթյունն ահաբեկչության հետևանք է։
Նա նշել է, որ Ադրա և Դումեյր թաղամասերի միջև տեղի ունեցած միջադեպից հետո կատարվել է իրավիճակի գնահատում:
«Պարզվել է, որ Ադրա և Դումեյր թաղամասերի միջև գտնվող գազատարի վրա պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական գործողությամբ», - եզրափակել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ