Քաղաքական 11:47 07/09/2020 Հայաստան

Կուտակվում է մեծ լարվածություն ոստիկանության հանդեպ. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. 

«Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ սկսում է կուտակվել էական դժգոհությունը։ Մի քանի գործոնների ամբողջությունը կտրուկ  փոխել է ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Կուտակվում է շատ մեծ լարվածություն։ Ինչը խիստ մտահոգիչ է, և ունի լուրջ ռիսկեր։

1.Համավարակի դեմ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծելու, ձախողումներն ու սխալները հասարակության վրա բարդելու համար, քաղաքական իշխանությունը պարտադրել է ոստիկանությանը լինել առավելագույն անհանդուժող դիմակների խնդրում։ Ոստիկանները  խմբերով շրջում են քաղաքի մարդաշատ վայրերում և զանգվածաբար տուգանում՝ ստեղծելով անտանելի մթնոլորտ։ Ոստիկանը հետևում է քաղաքացուն, մեկ այլ ոստիկան կցված է հետևելու իրեն, հետևողին՝ երրորդը...

Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է եկել տրամաբանությունից, հասնում է աբսուրդի։ Եթե դիմակի բացակայության համար տուգանքը /սա էլ առանձին դեպքերում խիստ վիճելի է/ ինչ-որ տեղ հասկանալի է, ապա պատահաբար իջած դիմակի, շնչահեղձ չլինելու համար մեկ-երկու րոպեով դիմակն իջեցնելու համար տուգանելը, շատ հաճախ դրան հաջորդող քաշքշուկները առողջ բանականության մեջ չեն տեղավորվում։ Արձանագրություն կազմող ոստիկանները չեն տիրապետում ՀՀ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի ընթացակարգային կանոններին, քաղաքացուն չեն բացատրում օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները, թեև դա պարտադիր պահանջ է։

Փոխարենը  ոստիկանները առանց վարանելու խախտում են մարդկային նորմերը։ Տուգանքի մասին որոշում են կայացնում քաղաքացու նկատմամբ, ով իջնելով շոգ երթուղայինից, իջեցնում է դիմակը դեմքը չորացնելու համար, մեկ այլ դեպքում՝ սրճարանից երեխայի հետևից դուրս վազող ծնողին են տուգանում՝ դիմակ չունենալու համար։ Այս ամենը դուրս է գալիս բանականության շրջանակներից։

Կացնային մոտեցումը հաճախ է քաղաքացու մոտ առաջացնում դիմադրություն, երբեմն նույնիսկ հանգեցնում իրավախախտումների։ Գրեթե ամեն օր լրահոսում կարելի հանդիպել դիմակ կրելու հետ կապված ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար բերման ենթարկելու, ոստիկանների հետ քաշքշուկների, երբեմն նույնիսկ բռնության գործադրման մասին լուրերի, ինչպես, օրինակ, օրեր առաջ Էջմիածնում մի քաղաքացու և ոստիկանների միջև կոնֆլիկտն էր, որի հիման վրա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Կանանց, աղջիկներին բերման ենթարկելու տեսագրված փաստերը և բազմաթիվ այլ օրինակներ հուշում են հանրության մեջ կուտակվող լարվածության մասին։

Ակնհայտ է, որ այս ամենի առանցքը սխալ քաղաքական հրահանգն է, որ իջեցվել է ոստիականությանը քաղաքական իշխանության կողմից։ Բայց արդյունքում պայթյունավտանգ վիճակ է առաջանում ու հավաքականի ֆոտբոլիստների հետ միջադեպը դեղին քարտ է իշխանությանը, որովհետև հասարակությունը, մեղմ ասած, չդատապարտեց ֆուտբոլիստերին։
Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտներ են, վիճաբանություններ ու բախումներ... սա կբերի անկանխատեսելի հետևանքների։ «Ոստիկանը մերն է» հեղափոխական կարգախոսը այլևս վաղուց մոռացվել է։ Փոխարենը կուտակվել է շատ մեծ լարվածություն, ինչը շատ վտանգավոր է։

Վաղը, մյուս օրը դիմակները վերանալու են, մնալու է չարությունը։ Եվ այս շատ վատ ֆոնի վրա մենք ուզում ենք անցնում կատարել մունիցիպալ ոստիկանության, դրա համար մեծ ծախսեր ենք անում։ Դժվար է պատկերացնել փոփոխությունների արդյունավետությունը ոստիկանության հեղինակության բացահայտ անկման, և հասարակություն-ոստիկանություն լարվածության խորացման պայմաններում։

2.Սրան զուգահեռ, մինչ ոստիկանությունը վերածվել է դիմակի համար կացնային եղանակով տուգանք «գրող» համակարգի, քաղաքում վերակենդանացել է մի խավ, որը բացահայտ լկտի վարքագիծ է դրսևորում։ Դա մի խավ է, որ դեռևս 2014-15թվականներից արդեն բավականին խեղճացած էր, իսկ 2018-ից հետո, մի որոշ ժամանակ, ընդհանրապես սսկված։ Հիմա վերակենդանացելէ. քաղաքի կենտրոնում կրկին սովորական են դարձել բարձր երաժշտությամբ մեքենան աղմուկով վարող վարորդները։ Նույն սարձարձակ՝ բարձր աղմուկով մեքենա վարելուն կարող ենք ականատես լինել գիշերով։ Պուշկին, Հյուսիսային պողոտա, Թումանյան, Աբովյան փողոցներում երեկոները հնարավոր չէ հանգիստ, անվտանգ զբոսնել։ Ցուցադրական լկտիություն է... Մեքենան վարում են մեծ արագությամբ, կոպտագույն խախտումներով, դիտավորյալ աղմուկ-աղաղակով։  Քաղաքացին անպաշտպան է։ Իսկ ոստիկանությունը չկա, չի տեսնում, չի խառնվում։

3. Մեկ այլ գլխացավանք է դարձել վարորդական իրավունքի համար քննության ժամկետները։ Մարդիկ երկար  ամիսներով սպասում են, թե ի վերջո երբ է հասնելու քննության իրենց հերթը, երբ է նշանակվելու քննությունը։ 21-րդ դարում ամիսներով սպասել վարորդական իրավունքի քննությանը, ամոթ է։ Ինչ-որ անհասկանալի համակարգ է գործում՝ թվայնացված աշխարհի հետ ոչ մի աղերս չունեցող։ Շատ դեպքերում ընդհանրապես ոչ մի համակարգ չի գործում։
Արդյունքում փոխվում է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։ Ոստիկանները դիտարկվում են զուտ քաղաքական հրահանգներ կատարող, տուգանքներ գրող համակարգի ներկայացուցիչներ։ Իսկ սա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Կարելի է վստահաբար ասել, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր հետևություններ չարվեն: Եթե այսպես շարունակվի»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}