Հայկ Ալումյան. Սեդա Սաֆարյանը, Տիգրան Եգորյանը հնարավոր է՝ դատարան չգալու ուրիշ պատճառ ունեն
«Դատավարությունն իսկապես ֆարս է, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որոնց մասին հայտարարում են այդ անձինք»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ ի նկատի ունենալով սահմանադրական կարգի ենթադրյալ գործով որպես տուժողի իրավահաջորդ ու նրանց ներկայացուցիչներ հանդես եկող անձանց հայտարարությունը։
Հիշեցնենք, որ հրավիրած ասուլիսում փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Սեդա Սաֆարյանը և այլք մասնավորապես հայտարարեցին. «Այժմ երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»։
«Այո, դատավարությունը ֆարս է, և այն պատճառով, որ դատարանն ընդհանրապես պատրաստ չէ այս գործով իրականացնել արդարադատություն։ Դատարանը ցանկացած միջնորդություն լուծում է այնպես, ինչպես իրենց առարկություններում, հայտարարություններում ու դիրքորոշումներում կարծիք են ներկայացնում մեղադրողները։ Դատավորը մեղադրողներից մեկն է, ով այդ պատմուճանով հայտնվել է դատավորի աթոռին նստած, այսինքն՝ մի կողմում մենք ենք՝ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, մյուս կողմից՝ մեղադրողներն ու դատարանը, իրոք, սա կարելի է համարել ֆարս»,-կարծիքն այսպես հիմնավորեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Սեդա Սաֆարյանի, Տիգրան Եգորյանի ու տուժողների մյուս ներկայացուցիչների՝ դատարանի վերաբերյալ ունեցած դժգոհություններին, Ալումյանը նկատեց՝ հնարավոր է, որ դատարան չգալու ուրիշ պատճառ ունեն, բայց այդպես փորձում են էլ ավելի մեծ ճնշում գործադրել դատարանի վրա։
«Հավատացնում եմ, որ երևում է՝ դատարանի վրա արդեն իսկ մեղադրանքի կողմից առկա է եղել ճնշում, որովհետև այն որոշումները, որոնք դատարանը կայացրել է ի վնաս պաշտպանական կողմի, այլ կերպ, քան ճնշման տակ սովորաբար չեն կայացվում»,- ասաց պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազների առարկությունը դատարանը դիտում է որպես վետո
- Հայկ Ալումյան. Այս գործով նրանց դատավարական կարգավիճակում ճանաչելու վերաբերյալ որոշում անգամ չկա
- Տիգրան Եգորյան. Դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը մարտի 1-ի գործին
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ