Շիրակում պետք է մեծ տեղ հատկացվի գյուղական տուրիզմին. Նաիրա Գրիգորյան
«Հայաստանի համար արտահանումից հետո երկրորդ ամենագլխավոր բաղադրիչը զբոսաշրջությունն է, սակայն այն վիճակը, ինչ կա այսօր՝ փակ սահմաններ, բավականին լուրջ մարտահրավեր է ողջ երկրի համար»,- «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կազմակերպած «Գյումրին այսօր» պանելային քննարկմանն ասաց «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի» ղեկավար, Station Tour-ի հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, նա նշեց, որ Գյումրին բարձր դիրքերում է գտնվում մշակութային, պատմական հուշարձանների, սպորտային առումով, մինչդեռ Գյումրին երկար ժամանակ դուրս էր զբոսաշրջային ուղեցույցներից։
Ն. Գրիգորյանն ասաց, որ միջազգային շատ կառույցներ կան, որոնք բավականին մեծ ներդրումներ են կատարում մարզերում, Գյումրիում, մեծ տեղ է հատկացվում գյուղական տուրիզմին։ Ըստ նրա, Շիրակի մարզում գյուղական տուրիզմը պետք է ամենաառաջին այցեքարտերից լինի, քանի որ ներքին այցելուն ուզում է գյուղ գնալ, հանգիստ կյանք ունենալ, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։ Նա նշեց, որ մարզում բավականին զարգացել է արկածային տուրիզմը։
«Գյումրին ամեն ինչով յուրահատուկ է՝ գաստրոյով, ագրոյով, մշակույթով, արվեստով։ Պետք չէ կենտրոնացնել ու որևէ բրենդ առաջարկել։ Ավելի շատ բրենդի կարիք ունի Հայաստանը, ողջ Հայաստանի զբոսաշրջության վրա պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց Ն. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ