Սահմանամերձ գյուղերի բնակիչներին հատուցում տրամադրելու նախագիծը երկրորդ ընթեցմամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը քննարկվեց այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:
Նախագծով առաջարկվում է ռազմական բախումների ժամանակ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած սահմանամերձ գյուղի բնակչին բուժման ծախսերից բացի տրամադրել միանվագ դրամական հատուցում՝ համապատասխանաբար 3, 2 և 1 մլն դրամ, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 5 մլն դրամ: Հատուցում է տրամադրվում նաև կենդանիների կորստի դեպում:
Օրենքի համահեղին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է հրետակոծությունից կրած վնասների հատուցում սահմանել նաև ամբողջ համայնքի համար: Պատգամավորը շեշտեց, որ առաջարկն լիովին ընդունելի է, բայց դուրս է քննարկվող օրենքի կարգավորման ոլորտից և այն պետք է այլ օրենքով կարգավորվի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն էլ առաջարկել էր նախագծում նոր կետ ավելացնել, որով հատուցում տրամադրվի նաև գերի ընկած քաղաքացիների ընտանիքներին:
Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ առաջարկը ընդունելի է, բայց այդ փոփոխությունը նախագծի մեջ ներառելու համար այս պահին անհրաժեշտ են լրացուցիչ հաշվարկներ և հաշվի առնելով ռազմական դրության ժամանակ կառավարության ծանրաբեռնվածությունը՝ առաջարկեց այն առայժմ չներառել օրենքի նախագծում: Գաբրիելյանը խոստացավ պատերազմի ավարտից հետո Սարիկ Մինասյանի հետ հեղինակել այդ օրենքի նախագիծը և ներկայացնել ԱԺ: Վերջինս փաստեց, որ հարցը քննարկման կարիք ունի, քանի որ կան նաև անհայտ կորածների դեպքերը և միջազգային կոնվենցիաներով պետությունը որոշակի պարտականություններ ունի:
Օրենքի համահեղինակը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկել է գյուղնշանակության կենդանիներից բացի փոխհատուցել նաև գյուղատնտեսության ոլորտին հասցված նաև մյուս վնասները՝ տեխնիկան, այգիները, դաշտերը: Կառավարությունը առաջարկում է նաև զոհվելու դեպքերում փոխհատուցում տալ զոհվածներին մինչև 18 տարին լրանալը խնամած անձանց, եթե նա ընտանիքի այլ անդամ չունի:
Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, նաև կառավարության երրորդ առաջարկը, ըստ որի հաշմանդամություն ստացած երեխաների համար սահմանվում է 3 մլն դրամ փոխհատուցում: Ստացվում է, որ երեխանիրի վիրավորվելու դեպքում հատուցումը հավասարեցվում է առաջին կարգի հաշանդամություն ստացածների հատուցման չափին:
Հանձնաժողովը կառավարության առաջարկներն ընդունելով նախագիծն ընդգրկեց ԱԺ առաջիկա նիստի օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին