Քաղաքական 22:36 03/10/2020 Հայաստան

Թուրքիայի ներգրավվածությունը դիտարկում ենք որպես մեր տարածաշրջան անկայունություն արտահանելու հերթական փորձ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հարցազրույց է տվել «Arab News Daily» պարբերականին։ 

Զրուցավար՝ Եփրեմ Քոսաիֆի, Arab News-ի՝ՄԱԿ-ի թղթակից (Նյու Յորք, սեպտեմբերի 30)

Հարց. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ վերջին բախումները ամենաթեժը դարձան 1990-ականներից հետո: Լուրջ մտահոգություններ կան` կապված տարածաշրջանային պատերազմի հնարավոր բռնկման հետ, որի մեջ կարող են ներքաշված լինել Ռուսաստանն ու Թուրքիան։ Մենք մանրամասն կզրուցենք այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Մհեր Մարգարյանի հետ` Նյու Յորքում: Պարոն դեսպան, շնորհակալ եմ մեզ միանալու համար:

Վերջին մի քանի օրերի ընթացքում հակասություններ արձանագրվեցինՖրանսիայի և Թուրքիայի միջև` բախումների կապակցությամբ: Նախագահ Մակրոնը Թուրքիային շատ հստակ ազդակ է հղել, որ վերջինիս ռազմատենչ հայտարարություններն անընդունելի են Ֆրանսիայի համար։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ևս մատնանշում է, որ արտաքին միջամտություն կա։  «Reuters»-ը հաղորդել է, որ Թուրքիան  օտարերկրյա վարձկանների է ուղարկում  Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմելու:Որքանո՞վ եք մտահոգված օտարերկրյա միջամտությամբ և արտաքին ուժերով, որոնք աստիճանաբար սկսում են ներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ:

Մհեր Մարգարյան-Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինչպես Դուք ինքներդ արդեն նշեցիք, կան բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ արտաքին ահաբեկիչ մարտիկների և վարձկանների միջամտության վերաբերյալ, և արդեն իսկ միջազգային հանրության և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների կողմից հստակ կոչեր են հնչել։ Օտարերկրյա վարձկանները, որոնք, ըստ էության, հավաքագրվում և տեղափոխվում են Թուրքիայի աջակցությամբ (և այո, եկեք իրերն իրենց անուններով նշենք), խիստ վնասակար տարրեր են, և դրանց գործունեությունն ու տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի պետք է կասեցվի:

Հարց-Շատ է խոսվել այս հակամարտության բռնկման կամ վերսկսման ժամկետների մասին։ Ի՞նչ կարող եք ասել ժամկետների վերաբերյալ։ Ինչու՞ այժմ։

Մհեր Մարգարյան- Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին նախորդել է երկար տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից քաղաքական ամենաբարձր մակարդակով բացահայտորեն և հետևողականորեն քարոզած ատելության խոսքի և հայատյացության վտանգավոր հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսում էր ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և փառաբանում այդ հանցագործությունները կատարողներին։ Դրա հետ մեկտեղ նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսել մահացու հարձակողական սպառազինություն ձեռք բերելու վրա և բացահայտորեն սպառնացել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին՝ խոստանալով ուժ կիրառել: Նրանց համար, ովքեր հետևել են, ամենևին անակընկալ չէր այն, որ ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ Ադրբեջանի նախագահի ելույթը ոչ միայն ատելության խոսքի դասական օրինակ էր, այլև, ինչպես մենք արդեն գիտենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմի հայտարարություն` հստակ ցեղասպան նպատակներով։

Հարձակումը նաև տեղի է ունենում նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամի ֆոնին, երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հիվանդության դեմ պայքարն է: Ակնհայտորեն կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է օգտվել համավարակի հետևանքով աշխարհում ի հայտ եկած խոցելիություններից՝ ինչպես նաև իր սեփական երկրի ներսումառկա անկայունությունների լույսի ներքո:

Սա պարզապես հարձակում չէ հայերի դեմ: Սա հարձակում է մարդկության հիմնարարարժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում էՄԱԿ-ը:

Հարց- Խոսելով ՄԱԿ-ի մասին. ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և բոլոր կողմերին կոչ է ուղղել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բնականաբար, Ադրբեջանն ու Հայաստանը հրաժարվեցին վերադառնալ բանակցությունների: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին: Ի՞նչ է անհրաժեշտ նստելու և բանակցելու համար, և, առաջին հերթին, արդյո՞ք դա հնարավոր է:

Մհեր Մարգարյան- Հայաստանը երբեք չի հրաժարվել խաղաղ բանակցություններից, մենք ընդգծել ենք նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների` Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում ներգրավվելու կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, իրոք, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին և դադարեցնել մարտերն ու նվազեցնելլարվածությունը: Սակայն Ադրբեջանը, կարծես,մտադիր չէհետևելու այդ կոչին:

Կցանկանայի նաև հիշեցնել, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ էր արել COVID-19 համաճարակի վաղ շրջանում: Դեռևս մարտին նա կոչ էր արել աշխարհում դադարեցնել ռազմական գործողությունները` լռեցնել զենքերը, կասեցնել հրետանին, վերջ տալ օդային հարվածներին: Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, ով աջակցեց այս կոչին, և ավելի քան 170 երկրներ ևս միացան այդ նախաձեռնությանը: Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց սատարել Գլխավոր քարտուղարի կոչին, այլ նաև դիմեց լայնածավալ ռազմական ագրեսիայի, ինչի ականատեսն ենք մենք այսօր:

Հարց- Ո՞րն է այսօր՝ ներկայիս պայմաններում, Մինսկի խմբի դերը: Արդյո՞ք այն դեռ ունակ է զսպելու հակամարտությունը: Արդյո՞ք ակնկալում եք, որ դրա անդամները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, կհաղթահարեն այլ հակամարտությունների շրջանակներում ձևավորված տարաձայնությունները և կհամախմբվեն Հայաստանի շուրջ:

Մհեր Մարգարյան- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդություն իրականացնելու միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է: Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով արտահայտել են հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ իրենց միասնական դիրքորոշումը, և նրանք շատ հստակ հայտարարել են, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Կոչեր են հնչել նաևարտաքին ուժերին և օտարերկրյա մարտիկների ներգրավվածության վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեռու մնան հակամարտությունից: Կարծում եմ ՝ պարզ է, թե ում են ուղղված այդ կոչերը:

Հարց- Ձեր կարծիքով, ի՞նչին է ձգտում Թուրքիան իրականում այս ամենի արդյունքում: Ո՞րն է ձեր ուղերձը միջազգային հանրությանը,և ինչպիսին ենԵրևանի ակնկալիքները աշխարհից՝ Թուրքիայի  առումով։

Մհեր Մարգարյան-  Մենք Թուրքիայի ներգրավվածությունը դիտարկում ենք որպես մեր տարածաշրջան անկայունություն արտահանելու հերթական փորձ: Մենք ականատես ենք հակամարտության գոտում թուրք զինվորականների ներգրավվածության աճին: Սա մի երևույթ է, որ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Թուրքիայի ապակայունացնող գործողությունները, թե՛ Արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, հայտնի է:

Հարց- Որքանո՞վ է այս ամենը կապված տարածաշրջանի ռազմավարական կարևոր նշանակության հետ, որն ամբողջ աշխարհին նավթ մատակարարող նավթամուղների միջանցք է հանդիսանում։ Որքանո՞վ է դա կապված այս կարևոր փաստի հետ։

Մհեր Մարգարյան- Դա իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում, և, եթե Ադրբեջանը և Թուրքիան չզսպվեն, դա կարող է հանգեցնել սրման, որի հետևանքները կարող են կործանարար ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի վրա և դրանից դուրս: Ադրբեջանը և Թուրքիան պետք է խելամիտ գտնվեն և հետևեն միջազգային հանրության, ներառյալ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին կոչերին՝ հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա հաղորդագրությունը։ Նրանք պետք է բարեխղճորեն հանձնառու լինեն խաղաղությանը։

Հարց-  Ինչպե՞ս են հայերը վերաբերվում տարածաշրջանում ընթացող հակամարտությանը, որը տասնամյակներ է տևել և բազմաթիվ կյանքերի կորստի ու տեղահանության է պատճառ է դարձել: Ի՞նչ նշանակություն ունի այս տարածաշրջանը հայերի գիտակցության մեջ:

Մհեր Մարգարյան- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը 1991թ-ին: Նրանք բոլոր իրավունքներն ունեն ապրելու իրենց նախնիների պատմական հողում` առանց վախերի և օտարերկրյա հարկադրանքի: Խնդրի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Նրանք այդ իրավունքն իրացրել են հանրաքվեի միջոցով` դեռևս 1991 թվականի դեկտեմբերին՝միջազգային իրավունքի և այդ ժամանակ գործող Խորհրդային օրենսդրության համապատասխան: Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր, կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց անքակտելի իրավունքները: Ամբողջ աշխարհում ապրող հայերը խիստ համախմբված են այս հարցում, քանի որ մենք՝ հայերս, չենք կարող թույլ տալ, որ Թուրքիայի կողմից խրախուսվող և աջակցվող ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում ևս մեկ ցեղասպանություն իրականացվի հայ բնակչության նկատմամբ:

Հարց-Ի՞նչ կասեք ԱՄՆ-ի մասին։ ԱՄՆ առաջնայնությունների տեսակետից` Լեռնային Ղարաբաղը, կարծեմ, 2001թ-ից ի վեր, նկատելի չէ։ Արդյո՞ք ակնկալում եք ավելի ակտիվ ամերիկյան դերակատարություն։

Մհեր Մարգարյան- Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Մենք շատ բարձր ենք գնահատում ԱՄՆ դերը և ներգրավվածությունը՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ: Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում է արտահայտել վերջին սրացման առնչությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և որպսզի արտաքին դերակատարներըզերծ մնանհակամարտության մեջ ներգրավվելուց: Մենք ԱՄՆ-ից ակտիվմասնակցություն ենք ակնկալում ՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ միասին:

Հարց-Ո՞վ է ցանկանում սրել այս հակամարտությունը։ Ո՞վկարող է շահել այս հակամարտությունից։

Մհեր Մարգարյան-Դժվար է ասել, թե ում է ձեռնտու այս իրավիճակը, բայց, մի բան քաջ հայտնի է ոչ միայն փորձագիտական համայնքին և միջնորդներին, այլ նաև միջազգային հանրությանը, թե ով է իրականում հրահրում այսիրավիճակը, և ով է սկսել ռազմական գործողությունները: Մենք տարիներ շարունակ ականատես ենքեղել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի և հարձակողական սպառազինության կուտակմանը, տեսնում ենք ատելության խոսքի ուժգնացումը և ատելության սադրումը, ընդ որում` ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանում բնակվող հայերի, այլև աշխարհասփյուռ հայերի հանդեպ: Այս ամենը շատ լավ փաստագրված է և խստորեն քննադատվել է մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների կողմից: Զարմանալի չէ, որ Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահը առանձնացրեց մի քանի հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և քննադատեց դրանց՝ իր երկրում մարդու իրավունքների խախտումները դատապարտելու համար:

Հարց-Ինչպիսի՞ ուղերձ կհղեիք Ադրբեջանի նախագահին։

Մհեր Մարգարյան-Ադրբեջանի նախագահին, իրականում, մի քանի անգամ ուղերձ է հղելՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շատ հստակ նշել էր, որ այս երկարատև հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։  

Սա շատ կարևոր ազդակ էր, սակայն, ադրբեջանական կողմից այն շարունակում է անարձագանքմնալ, իսկ բռնության վերջին հրահրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունըունակ չէփոխադարձաբարարձագանքելու այսպիսի կարևոր կոչին: Այսպիսով,ուղերձը բարձրաձայն ու հստակ հղվել է, այն հղվել է Հայաստանի վարչապետի կողմից: Սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից վերջերս իրականացված հարձակումներն ու ագրեսիան մեզ հույս չեն ներշնչում, որ այդ երկրի ղեկավարությունն ունակ է այդ կոչին պատշաճ արձագանքելու:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բագրատ Սրբազան. Սա պետք է լինի չակնկալիքների պայքար
«Այս պայքարը պետք է լինի չակնկալիքների պայքար, որևէ նյութականի ակնկալություն չունեցողի պայքար։ Ամեն մարդ, որ ներգրավված է պայքարին, պետք է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, մայիսին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արտահերթ պատմական ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաշինյանը պետք է անպայման պատասխան տա մեր երեխաների սպանության համար. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
«Այս գործը չի բացահայտվել, այս գործի բոլոր հանգամանքները հասու չեն մեր հասարակությանը։ Մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք  2023...
Աղբյուր` Panorama.am
11:49
Դրամավարկային քաղաքականություն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
11:26
Պապիկյան, տականք, եթե չես կարողանում զինվոր պահել, ինչո՞ւ ես տանում, սպանում. Հրդեհից զոհված զինծառայողի հայր
«Մենք այսօր ենք եկել, որ զգուշացնենք՝  իրենց առաջ տարած վարկածին մենք չենք հավատում, մենք մինչև վերջ գնալու ենք, որ այս գործը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին
Ոստիկանությունը նոր մանրամասնել է ներկայացրել ապրիլի 10-ին Մալաթիայում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։ Ավազակային հարձակման...
Աղբյուր` Panorama.am
11:13
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «-Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում: -...
Աղբյուր` Panorama.am
10:51
Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
Ազատի զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները Հանրապետության հրապարակ բողոքի ակցիա են անում, նրանք պահանջում են՝ գործի օբյեկտիվ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոֆո Ջափարիձեն հոսպիտալացվել է հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 1-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
Սասունյան. Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։ Սկզբում Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգին հուշել է, թե ինչ կարելի է նվիրել Մալյանին այդ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
09:52
AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Դատական դեպարտամենտն ու Civic-ը
Դատական դեպարտամենտը շտապել է տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր հախից ԲԴԽ-ն դեռ անցած տարի է եկել։...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին և Ապրես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}