Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը
Հունաստանի արտգործնախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
«Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը: Անհապաղ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդեցությամբ բանակցություններ սկսել, որպեսզի հնարավոր լինի խնդրի՝ խաղաղ եղանակով կարգավորման հասնել»,- ասվում է արտգործնախարարության թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի արտգործնախարարը ԼՂ-ում կրակի դադարեցման հույս է հայտնել
- Բեռլինը կոչ է անում Երևանին ու Բաքվին ղարաբաղյան հարցով սկսել բանակցություններ
- Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ