Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են հասցրել Ղարաբաղում կռվող զինյալների սիրիական ճամբարին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբ նահանգում գտնվող ճամբարին, որտեղ զինյալներ են պատրաստվում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը մասնակցելու համար: «Լենտա ռու»-ի փոխնացմամբ, այդ մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռուսական գարուն» պարբերականը:
«Ռուսական գարուն»-ի YouTube- ի ալիքում տեղադրված տեսանյութը ֆիքսում է պայթյունի պահը և դրա հետևանքները: Նկարագրության մեջ նշվում է. «Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի պատճառով սկսեցին ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները»:
Պարբերականի աղբյուրը նշում է, որ հետախուզությունը զինյալներից մանրամասն տեղեկություններ էր ստացել Կաֆեր Դիբբին գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեծ ուսումնական ճամբարի մասին: Դրանից հետո սկսել էր ճամբարի դիտարկումը, ինչպես նաեւ ահաբեկիչների բանակցությունների ձայնագրումը:
Պարզվել է, որ նշված տարածքում մի քանի հարյուր զինյալներ են պատրաստվում, նրանք ուսուցանվում են «հակատանկային կառավարվող հրթիռների (ՀԿՀ) օպերատորի» և «վարորդ-մեխանիկի» մասնագիտությունների գծով: Ճամբարի անտառային տարածքներում վարժվում էին դիվերսիոն խմբավորումների գործողությունները, նշել է «Ռուսական գարունը»: Թերթի տեղեկություններով, դասընթացներն իրականացնում էին թուրքամետ հրահանգիչները և անանուն մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչներ:
Երկու Su-34 և երկու Su-24M կործանիչներ հարձակվել են ճամբարի յոթ օբյեկտների վրա, ներառյալ՝ հրամանատարական կետի, ապաստարանների ու քողարկված ռազմական տեխնիկայի:
Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Հայաստանը հայտարարեց, որ չորս հազար զինյալներ կռվում են Ադրբեջանի կողմից: Որոշ ժամանակ անց, ըստ The Wall Street Journal- ի, հարյուրավոր վարձկաններ կատաղի մարտերի պատճառով խնդրել են իրենց թույլ տալ վերադառնալ Սիրիա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց