Արցախում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ. ԱԻՊԾ
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նա սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:
Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:
Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին, և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին