Պետք է շատացնել այս նախաձեռնությունները. Լենա Նազարյանը՝ սփյուռքում անցկացվող ցույցերի մասին
«Քանի որ այս պահին մեր ամբողջ ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, մի քիչ սիմվոլիկ է թվում, որ այս օրերին Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Բայց, ըստ նրա, սա չի վրիպել Ալիևի ուշադրությունից. նա սպառնացել է, որ Բաքուն խզելու է կապերը Արցախի անկախությունը ճանաչող երկրների հետ։
«Ուրեմն շատ կարևոր են այս ծիլերը։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից Եվրոպայի հայությունը փակ է պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ - Բելգիա - Ֆրանսիա, Ֆրանսիա - Իտալիա, Գերմանիա - Դանիա։ Մեր հայրենակիցները պահանջում են Արցախի միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։ Ուրեմն պետք է շատացնել այս նախաձեռնությունները, ամեն օր ավելացնել այս ցուցակը։ Ու սա հնարավո՛ր է մեր հզո՛ր մարտիկների ու հզո՛ր Սփյուռքի միջոցով»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայությունը փակել է Եվրոպայի միջպետական ավտոմայրուղիները
- Գերմանիայի հայկական համայնքը փակել է Համբուրգ քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ