Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Տոնոյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն։ Ազատության հրապարակում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մենք չգիտենք՝ ինչի համար է, ինչ մեղադրանք է։ Իշխանությունն իր վախերը հաղթահարելու համար գնում է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։ Ի՞նչ են անում՝ 3 միլիոն բնակչությանը կալանավորելու են։ Բոլորն են հասկանում են, որ այսօր Արցախի խայտառակ որոշման ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է իր վրայից մեղավորության սլաքներն ուղղել այլ ուղղությամբ։ Հասկանում են, որ միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը պատասխան է տալու»,- նշեց Ի. Տոնոյանը։
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նիկոլ, կալանավորի բոլորիս։ Մեկ է չես պրծնելու։ Ի տարբերություն քեզ, մենք քրեակատարողականում հանգիստ խղճով ենք նստելու։ Կալանավորի բոլորիս, մեկ է անունդ արդեն գրվեց Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող»։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշեց, որ իրենց չեն կարողանալու լռեցնել։
«Հող հանձնող, այս երեխեքի արյունի վրա տրնգի պարողներն այսօր որոշել են մեզ լռեցնել, վախեցնել։ Չի ստացվում սուտասաններ, խաբեբաներ։ Ով եք դուք, սա է ձեր վրեժը։ Գնացեք թուրքի դեմ վրեժ լուծեք, արա։ Ո՞ւմ դեմ եք վրեժ լուծում, թե թուրքի վրեժը հայերի հանդեպ լուծեցի՞ք»,- նշեց Ա. Աբովյանը։
Հիշեցնենք, որ ժամը 13։00-ին Ազատության հրապարակում պետք է մեկնարկի 17 կուսակցությունների հանրահավաքը։ Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել հավաքի մասնակիցներին, այդ թվում քաղաքական, հասարակական գործիչների։
Հարակից հրապարակումներ`
- Թողնում ենք տարածքն ու գնում տներով (լրացվում է)
- Ոստիկանությունը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
- 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի