Մարուքյան. ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:
Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:
ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով`
«Ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով:
Հետո չասեք, թե համաձայն չէիք ...»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան
- «Լուսավոր Հայաստանը» միացել է ԲՀԿ-ին՝ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով