«Լուսավոր Հայաստանը» միացել է ԲՀԿ-ին՝ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստանը» միացել է ԲՀԿ խմբակցությանը արտահերթ նիստ հրավիրելու պահանջին։
«Հույս ունենք, որ «Իմ քայլի» պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև 24։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանակության պահանջով»,- ասաց նա։
Ի. Սաղաթելյանն ասաց, որ մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին տալու են հնարավորություն և ժամկետ, նաև մինչև 24։00-ն խորհրդարանին՝ արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Եթե մինչև այդ այդ երկու գործողություններից որևէ մեկը տեղի չունենա, մենք 00։30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը ու մինչև վաղը երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի հեռացման հարցը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա նշեց, որ վստահ է՝ կարող են մինչև առավոտ մնալ այստեղ, կարող են 88 պատգամավորին հատ-հատ բերման ենթարկել, կոչ անեն ու մարդիկ անհնազանդության շարժում սկսեն։
«Այդ ամեն ինչում վստահ լինելով՝ գիտակցելով հանդերձ, այդ քայլերին այս պահին չեն դիմում։ 88 պատգամավորներին կոչ ենք անում մինչև 12 գալ աշխատավայր, կամ Նիկոլ Փաշինյանին՝ չերկարացնել այս պրոցեսը, արագ հանդես գալ հրաժարականի տեքստով։ Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ձերբակալությունների, Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է, Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է, ՀՅԴ Գերագույն մարմնից Աշոտ Սիմոնյանին ձերբակալել էին։ Բազմաթիվ քաղաքացիների փորձելու են գիշերը ձերբակալել, բայց դա կլինի շատ ճակատագրական գործող իշխանության համար։ Մեր թույլ չենք տա, որ Երևանում արյուն թափվի, ինչքան էլ Նիկոլը գնա սադրանքների, դա թույլ չենք տալու, մեր թափած արյունը մեզ բավարար է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թողնում ենք տարածքն ու գնում տներով (լրացվում է)
- Շարմազանով. Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող նույնիսկ երազել, որ Դադիվանքը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո
- Այս մի կինն իր տունն է ուզում Հադրութում, մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր այս մարդկանց տները. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
- Հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված. միացեք մեզ. Արծվիկ Մինասյան