Շարմազանով. Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող նույնիսկ երազել, որ Դադիվանքը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո
«2,5 տարի շարունակ ապազգային իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արհամարհելով շատերիս առողջ հորդորները, հասել է նրան, որ այսօր ստորագրել է պարտության պայմանագիր»,- Ազգային ժողովի մոտ հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենախայտառակ պայմանագիրն է։
«Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող նույնիսկ երազել, որ Դադիվանքը, Շուշին, Ղազանչեցոցի եկեղեցին, Հադրութը կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց այս դավադրական քայլի հետևանքով նրանք տիրանում են դրան»,- նշեց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ այսօր անկախ կուսակցական պատկանելիությունից, պետք է բողոքի վճռական ձայն բարձրացնել։
«Սա հստակ պայքար է։ Այո, կա միայն մեկ ճանապարհ՝ Նիկոլի անհապաղ հեռացումը։ Պարտված ղեկավարը հարիր չէ հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը հաղթանակած ժողովուրդ է։ Հրաժարական՝ սա է միակ պահանջը»,- ասաց Է. Շարմազանովը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքից, կառավարության մոտ ակցիայից հետո քաղաքացիները, քաղաքական գործիչները հասել են Ազգային ժողովի մոտ։ Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ, քննարկել Նիկալ Փաշինյանի պաշտոնանակության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Թողնում ենք տարածքն ու գնում տներով (լրացվում է)
- Արա Զոհրաբյան. Այս փասաթուղթը բերելու է մի վիճակի, որ պատերազմն ապագայում տեղափոխելու է Հայաստան
- Այս մի կինն իր տունն է ուզում Հադրութում, մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր այս մարդկանց տները. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
- Հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված. միացեք մեզ. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ