Քաղաքական 10:51 18/11/2020 Հայաստան

ԲԱՑ ՆԱՄԱԿ բոլոր նրանց, ովքեր 2018-ին եղել են հրապարակում ու սատարել Նիկոլին

ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված 2018-ին հրապարակում Նիկոլին սատարածներին։

«Նամակն ուղղված չէ ֆեյքերին, ֆեյքատերերին, նիկոլին երբեք չհավատացածներին, արդեն չհավատացողներին ու արդարացնողներին։

Բարև հայրենակից,

Եկել է պահը հետդ բաց խոսելու, 2,5 տարվա մեջ իրար մասին շատ ենք ճիշտ ու սխալ բաներ մտածել, ասել, վիրավորել, ցավեցրել։ Հիմա պայմանավորվենք՝ իրար չենք վիրավորում, չենք մեղադրում. ուղղակի լսում ենք։

Ես կարծում եմ՝ գիտեմ՝ ինչ ես դու հիմա զգում։ Ես կարծում եմ՝ գիտեմ՝ ինչու էիր հրապարակ գնացել ու ինչու ընտրեցիր նրան։ Դու գնացել էիր հրապարակ, որովհետև փնտրում էիր արդարություն, մտածում էիր քո ու մտերիմներիդ ավելի լավ կյանքի մասին, չէիր կարողանում հանդուրժել նախկին իշխանության մեջ եղած որոշների սխալները, որոշների մեծամտությունը, որոշների լկտիությունը, անհասկանալի շատ հարստությունը ու այլ արատներ, ուզում էիր նմանները պատժվեն, նոր հույս էիր ուզում, նոր շանս էիր ուզում, մի քիչ լավ ապրել էիր ուզում։

Եթե կարճ ասեմ՝ դու ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ էիր ուզում։ Նորը չէիր ուզում, քո Հայաստանն էիր ուզում, պարզապես ավելի լավը։

Ու քեզ խոստացան դա։ Քեզ հույս տվեցին։ Իսկ հույս տվողը այնքան լավն էր թվում։ Ինքը կարծես որդիդ կամ եղբայրդ լիներ, քո լեզվով էր խոսում, թվում էր՝ ազնիվ է, բարոյական է, դժվար կյանք է ունեցել, հասկանում է ժողովրդի դարդն ու ցավը, ատում է փողը ու մաքուր տղա է։ Դու աչք փակեցիր, որ ինքը լավ կրթություն, գրագիտություն, փորձառություն չունի։ Ասեցիր ոչինչ, կարևորը ազնիվ է։
Հիմա մտքերդ խառն են, մի կողմից մտածում ես սխա՞լ էր գնալը, մյուս կողմից տեսնում ես ինչ աղետ բերեց նա։ Հույս վաճառեց ու հօդս ցնդեցրեց։

Պարզվեց բարոյական չէ ու պաթոլոգիկ սուտասան է։ Իր սուտասան լինելու մասին խոսում են բոլորը՝ իր արտաքին գործերի նախարարությունից մինչև այլ երկրի նախագահ։ Իսկ իր թիմակիցները ուրախանում են, որ իր մասին ասել են դավաճան չի, բայց դավաճանության չափ անգրագետ է, դավաճանության չափ անխելք ու դավաճանության չափ մեծամիտ։ Որ մեզ համար ծանր գին արժեցավ։

Ժամանակի հետ ինքն ու իր անմեղսունակների թիմը հարստացան, իսկ քեզ մնաց մի բան՝ հայ մարդու հանդեպ ատելությունը։ Անսպառ ատելություն։ Ինքը պրիմիտիվ էր՝ ուզում էր ատես բոլորին ու սիրես միայն իրեն։ Բայց ազնիվ չեղավ անգամ քո հետ, չէ՞ որ դու իրեն ընտրել ես, ես՝ ոչ։ Ինքը քեզ պարտավոր էր պատմել ինչ է անելու ու ինչու։

Նա Արցախը տվեց, բայց տվեց նաև Հայաստանը։ Դրա համար է Թուրքիան զորք կուտակում։ Հիմա անառակ որդու պես չոքել է դիմացդ ու ասում է՝ ներիր։ Ներիր, որ մոտ 5000 տուն առանց լույս է մնացել, դրա կրկնակին հաշմանդամ է դարձել, 100000 մարդ տուն չունի։ Ներիր, որ պիղծ Ալիևը աշխարհի առաջ հայ է ծաղրում։ Իրեն չէ, Ինձ՝ «սևիս» ու քեզ՝ «սպիտակիդ» է ծաղրում, ինքն արդեն չոքել է թուրքի առաջ։
Իրեն քո ներումն էլ պետք չէ։ Իրեն պետք է, որ իրեն դժբախտ երկրի դժգույն վարչապետ թողես, որ մասնակից լինես։ Որ կիսես բեռը։ Որ ասի ժողովուրդը համաձայն է։ Երեկ կնոպկեքի տեղը խառնող իր տգետներից մեկը արդեն քո վրա գցեց։

Դու մի անգամ իրեն ներեցիր, երբ չնայած իր սուտասան լինելուն հավատացիր ու դարձրիր վարչապետ։ Որովհետև հավատացիր, որ քոնն է: Բայց հիմա նա քանդել է մեր տներից մեկը ու մյուսի մի մասը ու ասում է ՝ թող մնամ։

Գիտեմ՝ քեզ շատ են խաբել, քո սիրելի որդին՝ ամենաշատը։ Բայց հիմա դու քայլ չես անում, ոչ թե որովհետև համաձայն ես իր արածի հետ, այլ վախենում ես նախկինների վերադարձից։ Ես քո հետ չեմ վիճի այն մասին, որ նախկինում պաշտոն զբաղեցրածների մեջ շատ են հայրենասեր ազնիվ մարդիկ ու կարող են բան փոխել։ Ես ուղղակի կասեմ.

Համաձայն չե՞ս ու չե՞ս վստահում «17»-ին։ Չե՞ս վստահում և ոչ մեկին։

Ուրեմն քեզ վստահիր, ում հավատում ես նրա կողքին կանգնիր։ «17»-ը չեն երկրիդ տերը, այլ դու։ Քեզ ասում էին դու ես տերը քո երկրի։ Ուրեմն տեր կանգնի՜ր։ Դու 2018-ին այնտեղ էիր ավելի լավ Հայաստանի համար, հիմա գնա ուղղակի Հայաստանի համար։ Մտքումդ պահիր՝ հիմա իշխանության հարց չի լուծվում, հիմա հայրենիքի հարց է լուծվում, դու սիրում ես Հայաստանը, դա փաստ է չէ՞: Անգամ եթե մտածում ես, որ գնալու ես Հայաստանից։

Հիմա ով էլ գնա որպես նոր բանակցող/նոր վարչապետ նա իշխանության ՏԵՐԸ չէ։ Չեմ ստում, փաստում եմ:

Լինելու են նոր ընտրություններ ու դու կհավատաս նրան ում կուզես։ Դու բերել ես սրան, դու էլ հեռացրա։ Դու էլի կընտրես նրան ում կուզես։ Հայ ազգը նվիրյալներ ունի։ Տեր կանգնի՜ր քո երկրին։ Քո տեղը Հայաստանն է։ Կանգնի՜ր Հայաստանի կողքին։
Գլուխդ բարձր պահի՜ր հայրենիքդ փրկի՜ր»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}