«Ուրեմն ես սարքեցի՞». ՊՆ փոխնախարարը՝ իրեն կռիվ չսարքել հորդորող պատգամավորին
Խորհրդարանում կրքերը թեժ են։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱԺ արտահերթ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ բանավեճ սկսվեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի և պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև։
Եվ քանի որ բանավեճը հանդարտեցնել չստացվեց, Գաբրիել Բալայանը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ խոսելով, բավականին լարված դուրս եկավ նիստերի դահլիճից։
«Կռիվ մի սարքի»,- ասում էր Անդրանիկ Քոչարյանը։
«Ուրեմն ես սարքեցի՞»,- եղավ Գաբրիել Բալայանի պատասխանը։
«Դու պիտի հանդարտվեիր»,- շեշտեց Անրդանիկ Քոչարյանը։
«Լավ, արի գնանք կամեռաներից էն կողմ...»,- հորդորեց Գաբրիել Բալայանը։
Սակայն լրագրողները, նախքան տարածից հեռանալը, ՊՆ փոխնախարարին խնդրեցին մեկնաբանել հնչեցված մեղադրանքները։
«ՊՆ-ն իհարկե չի ընդունում մեղադրանքները, քանի որ անհիմն են։ Խնդրում եմ, գնացեք պատգամավորին ասեք, թող հանցագործության մասին։ Եթե իրավաբանական գրագիտությունը էդքան չի հերիքում, ես իրեն կօգնեմ»,- նշեց Բալայանը։
Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանն էլ օրեր առաջ պաշտպանության նախարարի հասցեին էր մեղադրանքներ հնչեցնում, Գաբրիել Բալայանն արձագանքեց՝ Քոչարյան Անդրանիկն ի՞նչ կապ ունի.
«Եթե հարց ունենար, կտար»։
Հարակից հրապարակումներ`
- «Չափդ ճանաչի». ՊՆ փոխնախարարը սպառնաց հրապարակել Արման Բաբաջանյանի նկրտումները
- Գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն գումար ստանալ
- Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր