Իրավունք 15:44 26/11/2020 Հայաստան

ՀՀ ղեկավարությունը գործել է ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը նախապատրաստել է «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին: Ասուլիսում կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը նախ անդրադարձավ 2020թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՊ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը՝ նշելով, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզի՝ ձեռնարկվե՞լ են արդյոք բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական միջոցները պատերազմը կանգնեցնելու համար, գնահատի դրանց համարժեքությունը ստեղծված իրավիճակին, պարզի, թե կոնկրետ ինչպիսի՞, ի՞նչ բնույթի և ծավալի փորձեր, առաջարկություններ են արվել կանգնեցելու պատերազմը։

«Վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզի, թե Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այդ պահին հայանպաստ առաջարկությունը մերժելուց ո՞ր իրավասու մարմինների հետ է  խորհրդակցել, խորհրդկացե՞լ է  առահասարակ, թե՞ ոչ, տեղյա՞կ է  եղել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Պուտինի առաջարկի մասին, թե՞ ոչ, ի՞նչ  պայմաններով,  պատճառներով է մերժվել ՌԴ նախագահի առաջարկությունը ՀՀ վարչապետի կողմից։

Հարկ է պարզել, թե որքա՞ն տարածքային և մարդկային կորուստներ են արձանագրվել հոկտեմբերի 19-ից հետո, գտնի ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գործողությունների շարժառիթներն ու դրդապատճառները։ Այսինքն, եթե կանգնեցվեր պատերազմը հոկտեմբերի 19-20-ին, որքա՞ն տարածքային կորուստներից, զոհերից հնարավոր կլիներ խուսափել։

Հետևաբար, այս գործողությունը պետք է արժանանա վարույթ իրականացնող մարմնի քրեաիրավական գնահատականին՝ պարզելով, թե ինչ դրդապատճառներով, ինչպիսի հանգմանքներում է տեղի ունեցել ՌԴ միջնորդական առաքելության խափանումը Հայաստանի քաղաքական իշխանության կողմից»,- ասաց Ա. Ղազինյանը։

Անդրադառնալով գեներալ-գնդապետ Մեվսես Հակոբյանի՝ նոյեմբերի 19-ին արված բացահայտումներին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը քրեական գործի հարուցման պարագայում պետք է պարզի ՀՀ ԶՈւ սպառազինության ձեռքբերման պլանի փոփոխության պատճառը, նպատակը, այն իրականացնող անձնաց շրջանակը, բացահայտվի նշված անպիտան տեխնիկայի ձեռքբերման պայմանները, աղբյուրը, տրամադրված միջոցները։

«Նախաքննության առարկա պետք է դառնա թիվ 0038 հույս գաղտնի հրամանի հիմքերը, նպատակները, հրաման արձակած և ի կատար ածած պաշտոնատար անձանց ցանկը։

Առանձնակի կարևորություն է ներկայացնում սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի կողմից  Զինված ուժերի լրահամալրումը կասեցնելու մասին հրամանի  էությունը, բովանդակությունը, նպատակները, դրդապատճառները, գնահատվի այդ հրամանի կատարման ու  Արցախում արձանագրված մարդկային, տարածքային կորուստների հետ պատճառահետևանքային կապը»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նրա խոսքով, հարկ է պարզել՝ ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը գիտակցում էին արդյոք, որ ՀՀ կողմից բանակցությունների տապալումը անխուսափելիորեն հանգեցնելու էր Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու լեգետիմության հիմքերի ամրապնդման և ապահովման։

«Նախաքննության հատուկ առարկա պետք է հանդիսանա ՀՀ-ում ռազմական դրության հայտարարելու մասին որոշման և այդ որոշման կատարումն ապահովող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման նպատակը՝ պետական դավաճանության գործընթացը կանխելու բոլոր փորձերը ռեպերսիվ մեքենայի միջոցով ճնշելու նպատակի ենթատեքստում։

«Պատերազմի ողջ ընթացքում հասարակությանը սուտ և կեղծ պաշտոնական տեղեկատվություն հաղորդելը, հաղթանակի պատրանք ստեղծելը պետք է վարույթ իրականացնող մարմինը դիտարկի պետական դավաճանության ծրագիրն անխափան և հանրային բարձր լեգիտիմության պայմաններում ավարտին հասցնելու համատեքստում»,- ասաց Ա. Ղազինյանը։

Նա ընդգծեց՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը գործել է ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, արտաքին անվտանգության՝ օգտագործելով պետական ապարատի ռեսուրսները։

«Պահանջում ենք օրենքով սահմանված կարգով հարուցել քրեական գործ, իրականացնել քրեական գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն, բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել  կատարվածի համար մեղավոր բոլոր անձանց։

Հաղորդումն ուղղվում է  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, դատախազից ակնկալում ենք գործի հարուցում, գործն ԱԱԾ քննչական դեպարտամենտ ուղարկել գործի լրիվ, համակողմանի, բազմակողմանի նախաքննություն իրականացնելու համար։ Դատախազության կողմից որևէ այլ գործողություն մեր կողմից կգնահատվի որպես պատասխանատվությունից խուսափելու փորձ դատախազության կողմից»,- նշեց Արթուր Ղազինյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}