Մեծ քանակությամբ ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվում Սյունիքի ուղղությամբ
Մինչ Հայաստանի «ճակատագրով մտահոգ» քաղաքական ուժերը պայքարում են իշխանության համար, դաշնակիցը լուռ անում է իր գործը։ Այս մասին գրում է Infoteca24-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մեծ քանակությամբ ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվում Սյունիքի ուղղությամբ։
Նման որոշում, ակնհայտորեն, կայացվել է Սյունիքի հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների ֆոնին ։
Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների նկատմամբ վերահսկողության բացակայությունը կարող է Հայաստանի համար տխուր հետեւանքների հանգեցնել, եւ ռազմական դաշնակցի օգնությունն անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց