Ֆրանսիայի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունները
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Թուրքիայի իր գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Անկարայի հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում:
«Այս զրույցը թույլ տվեց քննարկել տարբեր թեմաներ՝ կապված երկկողմ փոխգործակցության և վերջին շաբաթների իրադարձություններից հետո Թուրքիայի ու Եվրամիության հարաբերությունները», - ասված է հայտարարության մեջ:
«Այս համատեքստում, դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, նախարարը հիշեցրեց Ֆրանսիայի և Եվրոպայի պահանջները՝ բացատրություն տալու համար, ինչը Թուրքիայի և ԵՄ-ի միջև կառուցողական հարաբերությունների վերականգնման նախապայման է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին անվանել էր «աղետ Ֆրանսիայի համար» և մաղթել, որ իր քաղաքացիները «արագ ազատվեն նրանից»: Այս հարձակումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, Ֆրանսիայի ղեկավարը, Brut առցանց հրատարակությանը տված հարցազրույցում, ասաց, որ ինքը «հավատում է հարգանքին» և շեշտեց, որ «քաղաքական առաջնորդների շրջանում վիրավորանքների փոխանակումը լավագույն մոտեցումը չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ